Չպետք է թույլ տանք, որ որեւէ մեկը թքի ավանդույթների վրա, քայլի դրանց վրայով. Գեւորգ Պետրոսյան

03.08.2019 13:31
1480

«Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի (Ստամբուլյան) կոնվենցիայի հարցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի դիրքորոշում, իսկ որոշումը կկայացվի, եթե կոնվենցիան հայտնվի Ազգային ժողովի տիրույթում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այն ամենին, ինչ ուղղված է մեր արժեհամակարգի դեմ, ինչը սպառնալիք է մեր պետականության համար, մենք դեմ ենք լինելու։ Եթե կոնվենցիան Սահմանադրական դատարանի թեթեւ ձեռքով հայտնվի Ազգային ժողովում, մենք դեմ ենք քվերակելու։ Խմբակցությունը որոշում չունի դեռ, քանի որ այն չի հայտնվել Ազգային ժողովի օրակարգում, բայց դատելով մի շարք հանգամանքերից, այդ թվում՝ առաջին հերթին մեր կուսակցության ղեկավարի ավանդական հայացքներից, մեր պատգամավորների ելույթներից ու կարծիքներից, մենք դեմ ենք այն ամենին, ինչն ուղղված է մեր արժեհամակարգի դեմ»,–նշեց նա։

Գեւորգ Պետրոսյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանողներին խորհուրդ է տալիս ուշադիր ընթերցել ՀՀ սահմանադրությունը. «Արդարադատության նախարարին ու նրա տեղակալներին եւ բոլոր նրանց, ովքեր կրծքով պաշտպանում են այս կոնվենցիան, ես խորհուրդ կտամ ուշադիր կարդալ մեր երկրի սահմանադրությունը։ Մեր սահմանադրությամբ չի խրախուսվում բռնությունը, ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ կնքվող դաշինքն է, ընտանիք ասելով հասկանում ենք արական եւ իգական սեռերի միասնությամբ ստեղծվող միավորը»։

Պատգամավորը համոզված է՝ այս կոնվենցիան դեմ է մեր ավանդույթներին. «Կոնվենցիայում ասվում է կանայք եւ տղամարդիկ պետք է վերանայեն իրենց սոցիալական վիճակի, դերի կարծրատիպերը, այսինքն՝ ամուսինը դառնա՞ կին, կինը դառնա՞ ամուսին։ Սա մեզ հարիր չէ, բավական է մենք ձեւականորեն քայլենք Եվրոպայի ուղղությամբ, մենք որտեղ պետք է, եվրոպական արժեքները չենք ընդունում, որտեղ պետք է՝ եվրոպական քաղաքակրթության նվաճումները մեզ համար անհասանելի են, որովհետեւ բյուջե չունենք, մասնագետներ չունենք եւ այլն, բայց որտեղ պետք չէ, հղում ենք անում եվրոպական արժեքներին։ Մենք հայ ենք, ավանդապաշտ ազգ ենք, ունենք ավանդույթներ եւ չպետք է թույլ տանք, որ որեւէ մեկը թքի այդ ավանդույթների վրա, քայլի դրանց վրայով»։

news.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12