ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

19.01.2019 12:18
1281

 Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների հանդիպումները, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում,  դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար:

Եվրամիությունն ակնկալում է դրանց արդյունքների լիակատար իրագործում, այդ թվում և արտգործնախարարների վերջին համաձայնությունը այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ են հստակ միջոցներ՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղության համար, ինչպես նաև դիտարկել քայլեր՝ ուղղված բանակցությունների ակտիվացմանը»:

Եվրամիությունը հայտնել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին, այդ թվում և ԵՄ-ի՝  Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև վստահությունն ամրապնդելու ճանապարհով: «Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին իրացնել իր ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40