Սիրիայում զինված հարձակում է եղել հայերի թաղամասի դեմ

24.11.2025 16:53
591

Սիրիայի Հոմս քաղաքում զինված խմբավորումների հարձակման թիրախ են դարձել ալավիների և հայերի թաղամասերը։

Ալավիական Ալ-Մուհաջիրին թաղամասում արձանագրվել են սպանությունների, կողոպուտների, ինչպես նաև գույքի, ներառյալ դպրոցների ու հիվանդանոցների վնասման դեպքեր։ Ըստ տելեգրամյան ալիքների՝ անկարգություններն ալավիական թաղամասերից անցել են նաև հայկական թաղամաս, որտեղ զինյալները հրդեհել են տեղի հայերին պատկանող մեքենաներ, խանութներ և բնակելի տներ։

Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Տարբեր վարկածներ կան, թե ինչն է հրահրել բռնությունը, սակայն հիմնական պատճառներից է համարվում Հոմսից հարավ գտնվող Զեյդել բնակավայրում սուննի ամուսնական զույգի սպանությունը սեփական տանը։ Իրավիճակը վերահսկողության տակ առնելու և բռնության ալիքը դադարեցնելու նպատակով Սիրիայի «Անվտանգության ուժերը» ժամանել են դեպքի վայր։

Սիրիայի ներքին գործերի մարմինները երկրի քաղաքացիներին կոչ են արել «պահպանել հանգստություն և թույլ տալ, որպեսզի սպանության հետաքննությունն ընթանա առանց միջամտության»։ Հոմսում հայտարարվել է պարետային ժամ։

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40