ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

24.12.2020 21:56
6883

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14։43-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1968 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Վարդան Ա․-ն (ծնված 2005 թ․) տեղափոխվել է Գորիսի ԲԿ, իսկ ուղևոր Լիաննա Ա․-ն (ծնված 1973 թ․)՝ Սիսիանի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Սյունիքի Մարզային Փրկարարական Վարչություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40