Կապանում նախատեսվում է կառուցել ոչ ֆորմալ կրթական հաստատություն՝ COAF-ի սմարթ կենտրոն

07.06.2022 17:40
3888

 Նախատեսվում է Կապան խոշորացված համայնքում կառուցել սմարթ կենտրոն, որն առաջարկում է ոչ ֆորմալ կրթություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Փոխնախարարը նախ խոսեց Կապանի ծրագրի մասին: Ծրագրի շրջանակում պետությունն ուսումնասիրել է 31 գյուղական բնակավայրերում շահառու երեխաների թիվը՝ թե նախադպրոցական, թե դպրոցական տարիքի երեխաներին, բնակավայրերի հեռավորությունը, տեղանքը, շենքերի վիճակը: Եվ այդ ուսումնասիրության արդյունքում 13 կրթահամալիրներում նախատեսվել է կազմակերպել կրթություն, որը թե նախադպրոցական, թե դպրոցական մակարդակի, թե լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման վայր է լինելու:

Փոխնախարարի խոսքով՝ կա հնարավորություն՝ ավելացնելու ոչ ֆորմալ կրթության բաղադրիչը: «ԵՄ-ի ծրագրերի շրջանակներում քննարկվում է նաև Կապան խոշորացված համայնքում COAF-ի՝ Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից սմարթ կենտրոնի կառուցման հնարավորությունը»,-ասաց Անդրեասյանը:

Լոռու Դեբեդ համայնքում գործում է այդպիսի կենտրոն, որը փոխնախարարը համարում ոչ ֆորմալ կրթության շատ լավ միջավայր: Այն 27 տարբեր բնակավայերից շուրջ 2000 երեխաների առաջարկում է տարբեր դասընթացներ, ընդգրկված են նաև նախադպրոցական տարիքի երեխաները: «Նմանատիպ կենտրոն կունենանք Կապան խոշորացված համայնքում: Եվ մեր ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության այս միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ կձևավորի և թույլ կտա, որ ունենանք շատ որակյալ կրթություն»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ դա ծրագրերից մեկն է, որ քննարկվում է ԵՄ-ի աջակցությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40