Վահե  Միրզոյան. նրա երազանքները մնացին անկատար

17.02.2021 16:06
6229

Վահե Հայկազի Միրզոյան․ ծնվել է 2000թ․ հուլիսի 11-ին Քաջարան քաղաքում։ Սովորել է Քաջարանի թիվ 1 դպրոցում, ապա՝ «Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում։

Բազմանդամ ընտանիքի կրտսեր որդին մշտապես շրջապատված է եղել ընտանեկան ջերմությամբ։ Սերը, որ ստացել էր ընտանիքում, նրան դարձրել էր բացառիկ մարդասեր պատանի։ Շրջապատում նրան բնորոշում են որպես համեստ, հանդուրժող, ընկերասեր, ժպտերես, պայծառ մարդու։

Մեծացել է ազատամարտիկի ընտանիքում․ հայրը վիրավորվել էր Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ՝  հինգ զավակները գիտեին հայրենի հողի արժեքը, Արցախի արժեքը, հայի պատվի արժեքը․․․

Վահեն ծառայում էր Արցախում՝ Ջրականի զորամասում։ Համեստ երիտասարդը վայելում էր  ծառայակիցների  ու հրամանատարության սերն ու հարգանքը․․․

2020 սեպտեմբերի 23-ին, դիրքեր բարձրանալուց առաջ, զանգահարել է եղբորը,  խոսել իր նպատակների, ուսում ստանալու երազանքի մասին։

Քիչ, շատ քիչ էր մնում ծառայությունն ավարտելուն, մայրը օրերն էր հաշվում, որդին` մտքում կառուցում քաղաքացիական կյանքը․․․

Սեպտեմբերի 27-ի առավոտը բացվեց բոթով՝ պատերազմ է․․․

Սեպտեմբերի 28-ին Միրզոյանների ընտանիքը լսեց երկրորդ բոթը՝ Վահեն չկա․․․

Ընդհատվեցին երազանքները, մոր սպասումը դարձավ հավերժական կարոտ․․․

 

 

 

Տիգրանուհի Բադալյան

 

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38