COP29-ը այսօր Բաքվում մեկնարկում է․ ՀՀ ԱԳՆ-ն դեռ պատասխան չունի` ՀՀ-ն մասնակցելո՞ւ է, թե` ոչ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/829258.html © factor.am

11.11.2024 12:44
628

ՀՀ ԱԳՆ-ն այս պահի դրությամբ դեռ չի պատասխանում՝ Հայաստանը մասնակցելո՞ւ է COP29-ին, թե՞`ոչ: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի հարցադրմանն ի պատասխան միայն ասել է, որ Հայաստանի մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ հարցին կպատասխանեն: Թե երբ կլինի պատասխանը՝ խոսնակը չի մասնավորեցրել։ Նշենք, որ Ադրբեջանում այսօր մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը: Ավելի վաղ Բաքվից հայտարարել էին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով հրավեր են ուղարկել ՀՀ-ին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին։ Դրանից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կկայացնի որոշում, թե ինչ մակարդակով է ներկայացված լինելու Բաքվում կայանալիք COP-29-ին։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Բաքու մեկնելու մասով դեռ որոշում չկա: «Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը»,- նշել էր Միրզոյանը: Հայտնի է, որ Հայաստանի արտգործնախարարն այսօրվանից երկօրյա այցով մեկնել է Շվեդիա:

Մանյա Պողոսյան

© factor.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12