Ուրուգվայի «Լայն ճակատ» կուսակցությունը հանդես է եկել Արցախին սատարող հայտարարությամբ

06.09.2023 15:21
740

Ուրուգվայի նախորդ իշխող քաղաքական ուժը՝ «Լայն ճակատ» կուսակցությունը, հանդես է եկել Արցախին սատարող հայտարարությամբ։

Այդ մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել։ 

«Լայն ճակատ» կուսակցությունը նախ արձանագրել է, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակված է, ինչի հետևանքով 120,000 մարդ ապրում է մեկուսացված, լայնածավալ և արյունալի հումանիտար ճգնաժամի, գոյատևման համար անհրաժեշտ հիմնական պարագաների՝ սննդի, դեղորայքի գրեթե լիակատար բացակայության պայմաններում:

Հայտարարությունը փաստում է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ համաձայնագրի, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման դրույթների արհամարհում, որը սահմանում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ երաշխավորելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Հայտարարության հեղինակները վկայակոչել են իրավիճակի հանգուցալուծման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բացարձակ և անվիճելի մեծամասնության պահանջները։

Հայտարարության մեջ ևս մեկ անգամ փաստվում է այն իրողությունը, որ Արդարադատության միջազգային դատարանի նախկին դատախազ, դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական ​​եզրակացության միջոցով 2023 թվականի օգոստոսի 7-ի ամփոփ զեկույցում որոշում է կայացրել հարցի վերաբերյալ՝ դատապարտելով տեղի ունեցածը և այն որակելով որպես ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Լուիս Մորենո Օկամպոն վկայակոչել է «Ցեղասպանության մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի «գ» կետը, որը վերաբերում է էթնիկ խմբի կենսապայմանները միտումնավոր կերպով խաթարելուն՝ նրա ֆիզիկական ոչնչացումը հրահրելու համար։ Օկամպոն նշել է, որ առանց կտրուկ միջամտության՝ հայերի էթնիկ խումբը Լեռնային Ղարաբաղում մի քանի շաբաթից կվերանա։

Նշվում է, որ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին միաձայն հավանություն է տվել հռչակագրին, որում կոչ է արվում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և ապահովել ազատ տեղաշարժ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքով։

««Լայն Ճակատ» կուսակցությունը դատապարտում է ռազմական ագրեսիան և ցեղասպանությունը, որը դրսևորվում է Ադրբեջանի կողմից Արցախի և միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ՝ հակասելով միջազգային իրավունքին, իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից իրականացվող անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, վերահաստատում է միջազգային իրավունքին համահունչ Արցախի տարածքում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը և հորդորում է կառավարությանը գործել այդ ուղղությամբ՝ հիմնվելով արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ժողովրդի հետ Ուրուգվայի համերաշխության ավանդույթի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

https://armenpress.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08