COP29–ին բոլոր այցելողներն իրենց պարտքը պետք է համարեն Բաքվին կոչ անել ազատ արձակել պատանդներին. ԵԽ պատգամավոր

19.09.2024 15:37
749

Բոլոր նրանք, որոնք այցելելու են Բաքու՝ մասնակցելու COP29–ին, պետք է իրենց բարոյական պարտքը համարեն՝ կոչ անելու ապահովել բռնի տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին։ Այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն ԵԽ նիստում: 

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Ադրբեջանն իրականացրել է ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանել ավելի քան 100 000 անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը։ Եվ մեկ տարի անց ոչ մեկ դեռևս հնարավորություն չունի վերադառնալու իր տուն։ 

«Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին, և նրանք ևս հնարավորություն չունեն վերադառնալու տուն։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությունը սպառնալիքի առջև է կանգնած, և բազում հուշակոթողներ արդեն իսկ ոչնչացվել են։ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և մի քանի շաբաթից հյուրընկալելու է «COP29» համաժողովը: Բոլոր նրանք, որոնք այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն՝ կոչ անելու ապահովել վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին»,–ասաց Լուազոն|:

 

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30