Դա դավաճանություն է, ոչ թե հարկադրված քայլ. դեռ 2018 թ. պլանավորված էր, որ այսպես պետք է լինի. ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Արցախի վերաբերյալ փաստաթուղթը Փաշինյանի կողմից ստորագրելու մասին (տեսանյութ)

11.11.2020 22:29
4291

Մեր պետությունը վերջին տարիներին ամենաթույլ վիճակում էր՝ թույլ և անմեղսունակ ղեկավարով հանդերձ, և թշնամին օգտվեց մեր թույլ լինելուց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Աշոտ Մինասյանը:

«Այս ամենի սկիզբը (Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումը – Tert.am) չի եկել ամսի 9-ից, դրա սկիզբը եկել է 2018 թ.: Մարդիկ, որոնք եկան իշխանության, այդ նույն մարդկանց ձեռամբ կազմակերպված էր և պլանավորված էր, որ դա պետք է լիներ: Իսկ դա նշանակում է դավաճանություն, ոչ թե հարկադրված քայլ: Մարդիկ, որոնք կապ չունեն պետության, պետականության հետ, իրենք չգիտեին՝ դա իրենից ինչ է ներկայացնում, ովքեր չէին հասկանում պետության արժեքը, այդ մարդիկ ունակ էին նաև սա կատարելու և կատարեցին»,- նշեց նա:

Աշոտ Մինասյանը նաև նկատում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում կեղծվել է ամբողջ պատմությունը, իրականությունը չի ներկայացվել:

«Նահանջող բանակին ասում են՝ հաղթո՞ւմ ենք, ինչո՞ւ իրականությունը չմատուցվեց: Ինչպե՞ս հասկանալ, երբ, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 12-ին, երկրի վարչապետ կոչեցյալը հասնում է Սյունիք, Գորիս քաղաքում հայտարարում է՝ ժողովուրդ, եկեք պաշտպանենք Սյունիքը, երբ մարտերը վարվում են Վարանդայից (Ֆիզուլի), Ջրականից (Ջեբրայիլ), Սանասարից (Կուբաթլու) ներքև: Ինչն է ստիպում մարդուն ներկայացնել, որ եկեք պաշտպանենք Սյունիքը: Այսինքն՝ համակերպվել այն մտքի հետ, որ արդեն տրվա՞ծ է ամբողջ Արցախը: Թե դա պանիկայի հերթական էտապն էր, որն ինքը պետք է մտցներ ժողովրդի մեջ: Միտումնավոր պանիկա ստեղծեց հենց երկրի ղեկավար կոչեցյալը»,- ասաց ազատամարտիկը:

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու, փրկվելու ելք դեռ կա: Ըստ Աշոտ Մինասյանի՝ առաջնահերթ Կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի:

«Ես այսօր տեսնում եմ, որ երկրի վարչապետ կոչվածը և իր թիմը ուզում են երկիրը տանել քաղաքացիական պատերազմի, բայց կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան խոհեմ կգտնվի, որ չի գնա դրան: Նա ամբողջ ազգին ճակատում տարավ պարտության, և հիմա արդեն թիկունքում է ուզում նույն պարտությանը տանել»,- ասաց ազատամարտիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40