Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Դադիվանքի շինարարությունից և նշել, որ վերականգնման աշխատանքները գրեթե ավարտված են.
«Դադիվանքի Փոքր գմբեթավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները, կարելի է ասել, ավարտված են։
Այս պահին եկեղեցին իր վեհությանն ու բնութագրին համահունչ կահավորման փուլում է»:
irakanum.am