Ժողովուրդների բարեկամությունը տարբեր դրսևորումներ է ունենում

05.08.2024 12:15
692

Իրանի հայաշատ Սպահան քաղաքում բնակվող Ջավադ Քեշկտարը նախընտրում է հեծանվով ճանապարհորդել և բարեկամություն քարոզել։ Հունիսի 28-ին դուրս գալով Բաթումիից անցել է Վրաստանի և Հայաստանի քաղաքներով, շատ դժվարություններ հաղթահարելով, եղել է Վանաձոր, Դիլիջան, Երևան քաղաքներում, տպավորված է Դիլիջանի բնությամբ և Սևանա լճով։ Երևանում հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, ներկայացրել իր առաքելության նպատակը։

Ջավադ Քեշկտարը (ծնված 1982 թ.) Սպահանում բադմիտոն է պարապում, նաև զբաղվում է հեծանվային սպորտով։ Շատ է ճանապարհորդում։ Երկու անգամ եղել է Վրաստանում, հեծանվով անցել է Միջին Ասիայի հանրապետություններով։

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հանդիպեցինք և զրույց ունեցանք իրանցի հեծանվորդի հետ։ Նա իր հետ բերել էր Սպահանի բնակիչների ուղերձը՝ ուղղված Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին, որում մասնավորապես ասում է. «Մշակութային բազմաթիվ նմանությունների բերումով Հայաստանն ու Վրաստանը նախընտրելի ուղղութուն են դարձել իրանցի զբոսաշրջիկների համար։ Իրանցիները թե Հայաստանում եւ թե Վրաստանում արժանանում են այնպիսի ջերմ ընդունելության ու բարյացակամ վերաբերմունքի, ասես մեկնած լինեն ներքին ճանապարհորդության։ Փաստորեն, նշյալ երկու երկրների ժողովրդի մշակութային ընդհանրություններից մեկը կարելի է համարել ջերմ ու անկեղծ հարաբերություններ հաստատելու ցանկությունը, որը Արեւելքի ժողովրդի լավագույն հատկանիշներից մեկն է»։

Ուղերձից նաև տեղեկանում ենք, որ Սպահանի քաղաքացիները հպարտանում են Սպահան-Երևան քույր քաղաքներ լինելու 24-ամյա անցյալով և Սպահանի Նոր Ջուղա թաղամասի (Իրանի կրոնների համակեցության կենտրոն) հայ քաղաքացիների ներկայությամբ։ Ուղերձում նաև մի դիտարկում կա.  «Հետաքրքիրն այն է, որ նույնանման վարքագծերից բացի, երկու երկրների հարուստ մշակույթը, ժողովրդի պարզությունը, ազնվությունն ու խաղաղասիրությունը և նրանց դրական էներգիան փոխանցվում է իրանցի զբոսաշրջիկներին և պատճառ հանդիսանում երկու երկրների ժողովրդի առավել մերձեցմանը»։

Իրանցի հեծանվորդի վերջին հանգրվանը Մեղրին էր, որտեղ հանդիպել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40