«Դագաղի մոնոպոլիա էլ է եղել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ են արել». Էդմոն Մարուքյանը՝ Քաջարանում

26.11.2018 18:17
1608

«Էական չէ՝ ով կլինի ընդդիմությունը, ինչ ձայն կստանա, իշխանության հարցն, ըստ էության, լուծված է, քանի որ հեղափոխության արդյունքներով է արձանագրված»,-Ագարակում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ «Լուսավորիր Հայաստանը» կարգախոսով ԼՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։

Կուսակցությունն իր քարոզարշավը սկսեց ՀՀ հարավային դարպասներից՝ Սյունիքի մարզից: ԼՀԿ անդամները եղան Ագարակում, Քաջարանում, այժմ նրանք Կապանում են: Հանդիպումներ են սպասվում Գորիսում, Սիսիանում:

Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց՝ մեկ մանդատն էլ իշխանություն է: Այնուհետև ագարակցիներին կոչ արեց իրենց հող ու ջրի մարդկանց ընտրել և գործուղել խորհրդարան, ինչպես իրեն վանաձորցիներն արեցին 2012-ին:

Քաջարանում էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց, թե հիմա էլ իներցիայով տեղերում կա վախի մթնոլորտ, այնուհետև նշեց. «Ժողովուրդ ջան, դուք վախենալու որևէ բան չունեք, այն ժամանակ էլ չպիտի ունենայիք: Խնդրում եմ ազատորեն ձևավորեք ձեր կամքը, որ քաղաքական ուժին էլ քվեարկեք, ձեր որոշումն է լինելու, ձեր պատասխանատվությամբ: Դուք ունեք հնարավորություն ձևավորելու մի խորհրդարան, որն այլևս ՀՀ-ում մոնոպոլիաներ, անհավասարություններ, մարդու իրավունքների ոտնահարումներ թույլ չի տալու»:

Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ ԼՀԿ-ն պայաքարում է խորհրդարանում երկրորդը լինելու համար՝ որպես նոր սերնդի ուժ, որը ՀՀ-ում իրավունքի գերակայության, ժողովրդավարության վրա խարսխված քաղաքականություն է վարել և իր ներդրումն է ունենալու ՀՀ պետականաշինության գործում:

ԼՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ասաց, թե Քաջարանում իր հետ զրույցում քաղաքացիները դժգոհում են՝ դիզվառելիքի շուկայում մոնոպոլիա է, թանկացումներ: Այնուհետև վստահեցրեց. «Մենք պայքարելու ենք ՀՀ-ում վերջնական հավասար հնարավորությունների համար, որ նմանատիպ արատավոր երևույթներ չլինեն, որ չգանք, հասնենք Ագարակ, մեզ ասեն, որ այստեղ մարդ մահանալու վրա էլ են փող աշխատել. դիահերձողը հատուկ մարդ են ուղարկել, որ 160 հազար դրամ վերցնեն նրա ընտանիքից, ասեն, որ դագաղն էլ ենք մենք տալիս, դա էլ է մոնոպոլիա, պատկերացնում եք՝ ի՞նչ է եղել: Չգանք Քաջարան, մեզ ասեն, որ մոնոպոլիա կա, դրա պատճառով դիզվառելիքը թանկ է»:

Էդմոն Մարուքյանը նաև հիշեց այն օրերը, երբ իրենց կուսակցության անդամները ԵԼՔ դաշինքի կազմում էին գործում ու ասաց. «Այս տարիներին բախվել ենք պատերի, բայց այդ պատերը այժմ քանդվել են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

aravot.am



 

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24