Հին Գորիսի Գյունեյ թաղում մատաղի արարողություն էր…

11.02.2024 17:09
1390

2024 թ. փետրվարի 11-ին Գորիսում մատաղի արարողություն էր: Այն նախաձեռնել էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Արարողությունը մեկնարկեց Հին Գորիսի կամ Կյորեսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց: 7-8-րդ դարերում կառուցված այդ սրբավայրում էլ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի սահմանած կարգի համաձայն, տեղի ունեցավ աղօրհնեք, որը կատարեց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ արժանապատիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

Այնուհետեւ ներկաները հավաքվեցին Հին Գորիսի Գյունեյ թաղում՝ «Թթենիների տակ» կոչվող վայրում՝ ճաշակելու մատաղը: Այդտեղ նախ կատարվեց մատաղի օրհնություն՝ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Մակար վարդապետ Հակոբյանի կողմից:

Մատաղը ճաշակողներն ընթացքում նաեւ մաղթանքներ հնչեցրին եւ աղոթքներ բարձրացրին առ Աստված…

Աղոթք գերության մեջ հայտնված Հայոց հայրենիք Արցախի ազատության համար:

Աղոթք Սյունիքի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ Սյունիքի արժանապատիվ ընթացքն ապահովելու համար:

Աղոթք Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայոց քաջորդիների հոգիների հանգստության համար, որոնց տեղը Ավարայրի եւ Սարդարապատի հերոսների կողքին է:

Աղոթք ադրբեջանական գերության մեջ հայտնված հայորդիների ազատության եւ, իհարկե, հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնության ու հայոց պետականության անսասանության համար:

Իսկ հայոց բանակի հանդեպ նվիրական վերաբերմունքն արտահայտվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված, ինչպես եւ Գուսան Աշոտի՝ Սյունյաց սարերը փառաբանող երգերով՝ Գորիսում հայտնի երգիչ Բաբկեն Մկրտչյանի՝ Բաբուլիկի  կատարմամբ:

Եվ ուրեմն՝ ընդունելի լինի մատաղը…

Մարիամ Լազարյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02