Դաղստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել, եռօրյա սուգ է հայտարարվել․ Շրջանի ղեկավար

24.06.2024 21:38
814

Դաղստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«Զոհվել են նաև մի քանի խաղաղ բնակիչներ։ Հանրապետությունում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել», - Տելեգրամում գրել է Մելիքովը։

Երեկ երեկոյան Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ ժամը 18-ի սահմաններում անհայտ անձինք ինքնաձիգներից գնդակոծել են եկեղեցին և սինագոգը, ինչպես նաև կրակել են ոստիկանական ավտոմեքենաների վրա: Առնվազն մեկ ոստիկան է զոհվել: Baza-ն էլ հաղորդեց «սինագոգից քաղաքացիական անձի» սպանվելու մասին:

Դերբենտին զուգահեռ, անհայտ անձինք հարձակում են կատարել նաև մայրաքաղաք Մախաչկալայում: Նրանք գնդակոծել են Ճանապարհային պարեկային ծառայության հենակետը Երմոշկինի փողոցում: Այդ փողոցում գտնվող սինագոգը նույնպես այրվում է: Հաղորդվեց նաև Մախաչկալայի ուղղափառ եկեղեցու պահակի զոհվելու մասին:

Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, քաղաքներից ելքն արգելվել է։

«Ազատության» "Настоящее время" ծրագրի փոխանցմամբ, Մախաչկալայում չորս հարձակվողներ սպանվել են, Դերբենտում անվտանգության ուժերը ներխուժել են տուն, որտեղ թաքնվել էին ահաբեկիչներ։ Թե ինչ էին ուզում հարձակվողները, հայտնի չէ։

Դերբենտում և Մախաչկալայում հարձակումների փաստերով քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության հատկանիշներով, փոխանցել են հանրապետության Քննչական կոմիտեից:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրավապահ մարմինները, հաղորդում է, որ ահաբեկչության գործով ձերբակալվել է Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, ըստ աղբյուրի, Դերբենտի և Մախաչկալայի ահաբեկչությանը նրա որդիների հավանական առնչության համար։ Օմարովի բնակության վայրում խուզարկություններ են կատարվել, նա հարցաքննվել է։ Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ Օմարովը հեռացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից՝ վարկաբեկող գործողությունների համար։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40