Դարբաս. միջնակարգ դպրոցի ընտրված տնօրենի հետ մարզպետարանը հրաժարվում է կնքել աշխատանքային պայմանագիր

25.09.2017 16:53
3216

Սեպտեմբերի 11-ին «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անց է կացվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ, որի օրինական արդյունքները, հակառակ կառավարության սահմանած կարգի, անտեսում է Սյունիքի մարզպետարանը:


Նախկին տնօրեն Վալերիկ Օհանյանը տարիքի եւ աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պատճառով այլեւս չէր կարող պաշտոնավարել:


Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին հայտ էին ներկայացրել Ռուբեն Զաքարյանը («Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն), Տիգրան Սանթրյանը (Դարբասի միջն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ) եւ Վարդիկ Սանթրյանը (Դարբասի միջն. դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի):


Խորհրդի նիստը, որ կոչված էր անցկացնելու մրցույթը, իրավազոր էր. խորհրդի ութ անդամն էլ մասնակցում էին նիստին:


Ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը՝ Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը:


Մրցույթի նախապատրաստումն ու անցկացումը լիովին համահունչ էին ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N319-Ն որոշման դրույթներին: Այդ մասին հավաստիացրին ե՛ւ նախարարության ներկայացուցիչ Նաիրա Ներսիսյանը, ե՛ւ կառավարման խորհրդի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:


Փակ քվեարկության արդյունքում Ռուբեն Զաքարյանը ստացավ հինգ, Տիգրան Սանթրյանը՝ երեք, Վարդիկ Սանթրյանը՝ ոչ մի ձայն:


Փաստորեն Դարբասի միջնակարգ դպրոցի տնօրեն ընտրվեց Ռուբեն Զաքարյանը (կառավարության կարգի 26-րդ կետը սահմանում է՝ «Տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»):


Ընտրության արդյունքները չեն բողոքարկվել ո՛չ դատական կարգով, ո՛չ նախարարության ներկայացուցչի եզրակացությամբ, ո՛չ էլ հավակնորդներից ու խորհրդի անդամներից որեւէ մեկի առարկությամբ:


Եվ ուրեմն՝ տնօրենի ընտրության մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկություն է ներկայացվել լիազոր մարմին՝ Սյունիքի մարզպետարան, որտեղ էլ աշխատանքային հինգ օրվա ընթացքում (այդպես է կարգը) ուսումնասիրվել են մրցույթի արդյունքները եւ բողոքելու հիմքեր չեն գտել:


Սակայն…


Սյունիքի մարզպետարանը, ըստ կառավարության նշված կարգի 32-րդ կետի, հինգ աշխատանքային օրում պետք է ընդուներ հետեւյալ որոշումներից մեկը՝ 1)տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը համապատասխանում է ընտրության կարգի պահանջներին, 2)տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը չի համապատասխանում կարգի պահանջներին՝ նշելով խախտումները:


Հակառակ կարգի՝ մարզպետարանը սահմանված ժամկետում չի ընդունել այդ որոշումներից որեւէ մեկը:


Նման դեպքում, ինչպես նշված է կարգի 33-րդ կետում, ընդունված է համարվում կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված որոշումը՝ «հաստատության տնօրենի համար անցկացվող մրցույթը համապատասխանում է տնօրենի ընտրության կարգի պահանջներին»:


Եվ, այդուհանդերձ, մարզպետարանը ոչ միայն հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշում չի կայացրել, այլեւ ի ղեկավարություն չի ընդունել կարգի 33-րդ կետի պահանջը՝ ընտրված անձնավորությանը թողնելով անորոշության մեջ:


Միայն սեպտեմբերի 22-ին մարզպետարանը գրություն է հղել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռոբերտ Խաչատրյանին՝ տեղեկացնելով, որ հնարավոր չէ աշխատանքային պայմանագիր կնքել Ռուբեն Զաքարյանի հետ, քանի որ սահմանված ժամկետում նա դիմում չի ներկայացրել Շենաթաղի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվելու մասին:


Այսքանը…


Հիմա փորձենք ընդհանրացնել կատարվածը:


Դարբասի միջնակարգ դպրոցի տնօրեն է ընտրվել Ռուբեն Զաքարյանը:


Սյունիքի մարզպետարանը չի կատարել կառավարության կարգով իր վրա դրված լիազորությունները եւ ապօրինաբար ի չիք է դարձրել մրցույթի արդյունքները, քանի որ ընտրված անձնավորությունն իր քիմքին հաճո չէ:


Մարզպետարանի փաստարկը՝ իբր Ռուբեն Զաքարյանը սահմանված ժամկետում աշխատանքից ազատվելու մասին դիմում չի գրել, ոչ միայն շինծու է, այլեւ՝ ծիծաղելի:


Եթե սահմանված ժամկետի մասին է խոսքը եւ եթե Վահե Հակոբյանն էլ ի վիճակի է որեւէ բան ընթերցելու, ապա խորհուրդ կտայինք կարդալ կառավարության կարգի 34-րդ կետը՝ «Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ… 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով»:


Ի դեպ, 10 աշխատանքային օրը լրանում է սեպտեմբերի 25-ին, իսկ մարզպետարանում հարցը փակել եւ կառավարման խորհրդին տեղյակ են պահել սեպտեմբերի 22-ին:


Դա նշանակում է, որ Ռուբեն Զաքարյանը կարող էր Շենաթաղի դպրոցի տնօրենի պարտականություններից ազատվելու մասին դիմում գրել մինչեւ սեպտեմբերի 25-ը, եւ այն դեպքում, երբ լիազոր մարմինը որոշում ընդունած լիներ նշված կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթին հաջորդած հինգ աշխատանքային օրվա ընթացքում:


Ռուբեն Զաքարյանը պնդում է, որ ինքը, բնականաբար, սահմանված ժամկետում դիմում կգրեր Շենաթաղի դպրոցից ազատվելու մասին, եթե սահմանված կարգով ու ժամկետում մարզպետարանն ընդուներ որոշում իր ընտրվելու մասին եւ իրեն իրազեկ դարձներ: Բայց մարզպետարանը որոշում չի ընդունել՝ ստեղծելով անորոշ վիճակ:


Ինչո՞ւ է մարզպետարանը հերթական անգամ նման անազնիվ ու ապօրինի քայլի դիմել:


Սիսիանում եւ հատկապես Դարբասում շրջանառվում է երկու վարկած, որոնք, ի վերջո, փոխլրացնում են միմյանց:


Մարզպետի թեկնածուն եղել է Տիգրան Սանթրյանը, ում էլ, ըստ գյուղից ստացված տեղեկությունների, մերժել են հենց այն պատճառով, որ մարզպետի թեկնածուն է:


Տիգրան Սանթրյանը Սիսիանի հիվանդանոցի՝ վերջերս նշանակված տնօրեն Անուշ Մովսիսյանի ամուսինն է:


Մարզպետին դեռեւս ամիսներ առաջ են Երեւանից հանձնարարել ամուսիններին պաշտոն տալ՝ մեկին՝ հիվանդանոցի, մյուսին՝ դպրոցի տնօրեն: Հենց այդ խնդիրն էլ փորձում է լուծել Վահե Հակոբյանը:


Մյուս վարկածի համաձայն՝ կատարվածը Սիսիանի նախընտրական զարգացումների հերթական դրսեւորումներից մեկն է: Իբր հայտնի ընտանիքը հերթական անգամ իր տնային շահերին է ծառայեցրել մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությանը՝ հանձնարարելով նրան՝ կանգնեցնել Ռուբեն Զաքարյանի նշանակումը, քանի որ նա մրցակից թիմի կողմնակիցներից է:


Ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու ելք կա. 1)ընտրված տնօրենը գնում է դատարան եւ փորձում տեր կանգնել իր իրավունքներին, 2)ընտրված տնօրենը խնդրում է կրթության եւ գիտության նախարարի միջամտությունը:


Երկու տարբերակին էլ Ռուբեն Զաքարյանը համաձայն չէ՝ համոզված լինելով, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի կարող ինքնուրույն եւ արդարացի որոշում կայացնել, իսկ կրթության նախարարն այդ փուլում լիազորություն չունի:


Անշուշտ, կա եւ երրորդ ճանապարհը՝ բռնել մարզպետի կասկածելի ձեռքը եւ գործող կարգի համաձայն ընտրյալ տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր:


Իսկ կա՞ մեկը, որ կբռնի Վահե Հակոբյանի ձեռքը:


Իհարկե կա, բայց այդ դեպքում Քաջարանի կոմբինատը գլուխ կբարձրացնի՝ իր միակ գործիքով…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10