Դասական համերգային ծրագիր Մեղրիում՝ նվիրված Մետալուրգի օրվան

20.07.2025 11:58
409

2025 թվականի հուլիսի 18-ին Ագարակի մշակույթի տան դահլիճը լցված էր ոչ միայն դասական երաժշտության հնչյուններով, այլև խոր երախտագիտությամբ՝ ուղղված մարդկանց, ովքեր տարիներ շարունակ իրենց աշխատանքով և ներդրմամբ կերտել են երկրի հանքաարդյունաբերության պատմությունը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ և Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ։

Համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Երջանկություն» և «Գայանե» բալետներին նվիրված ցուցահանդեսը, որը ստեղծեց ոգեշնչող մթնոլորտ նախքան համերգային ծրագրի մեկնարկը։

Երաժշտական ծրագրով հանդես եկան Արամ Խաչատրյան տրիոյի դաշնակահարներ Արմինե Գրիգորյանը, Սոնա Բարսեղյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը։

Նրանք հանդիսատեսին ներկայացրին հատվածներ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» և «Գայանե» բալետներից՝ ստեղծելով հուզիչ և հիշարժան երեկո։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը՝ շնորհավորելով Մետալուրգի օրվա կապակցությամբ, ընդգծեց մետալուրգների՝ համայնքի և ողջ երկրի արդյունաբերական զարգացման գործում ունեցած մեծագույն ներդրումը, երախտագիտություն հայտնեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը, աշխատակիցներին, «Մեր ապագան» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը ՝ մշտապես համայնքին սատար կանգնելու, նվիրումի և համայնքի զարգացմանն ի նպաստ գործունեություն ծավալելու համար։

Համայնքի ղեկավարը շնորհակալագրերով և նվերներով պարգևատրեց ԱՊՄԿ-ի տնօրեն Ալեքսանդր Բելյաևին, «Մեր ապագան» հիմնադրամի տնօրեն Վահրամ Կարապետյանին և կոմբինատի վետերան աշխատակիցներին։

Շնորհակալական և շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Ալեքսանդր Բելյաևը և Վահրամ Կարապետյանը՝ կարևորելով համայնքի հետ մշտական համագործակցությունը, մետալուրգների ամենօրյա պատասխանատու աշխատանքը և նման մշակութային նախաձեռնությունների նշանակությունը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34