Դասասենյակ նահատակ զինվորի անվամբ

23.09.2021 16:16
1703

Անվանակոչություն էր Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցում: Կրթօջախի պատմության դասասենյակը այսուհետ կրելու է 44-օրյա պատերազմի նահատակ Գարիկ Լեւոնի Մարգարյանի անունը: Դասասենյակի մի անկյունը ձեւավորված է Գարիկի մասին պատմող նյութերով, լուսանկարներով: Ցուցադրանքը կրում էր «Քաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր» խորագիրը: 

Բարձր դասարանցիները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որ կազմակերպել էր դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Ալավերդյանը: Հնչեցին կրթօջախի նահատակ շրջանավարտների անունները՝ Լեռնիկ Մխիթարյան, Շանթ Մկրտչյան, Բորիս Ավանեսյան, Գարիկ Մարգարյան: Գարիկի մասին հուշեր պատմեցին եւ գնահատանքի խոսքեր ասացին նրա դասղեկ Լիլիթ Դավթյանը, դպրոցի նախկին տնօրեն  Գագիկ Հովհաննիսյանը, ովքեր Գարիկին բնութագրեցին որպես պրպտուն, կենսուրախ, հետաքրքրասեր պատանի: Նաեւ նշեցին, որ նրա հոգեկերտվածքի  վրա կնիք էր թողել մտավորականի՝ բանասերի ընտանիքում հասակ առնելը:

 Օրվանը պատշաճող խոսքեր ասաց եւ Տերունական աղոթք հնչեցրեց Վահանավանքի հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը: Գարիկի հիշատակը հարգելու համար դպրոցականներին, միջոցառումը նախաձեռնողներին եւ ներկաներին երախտագիտություն հայտնեց դպրոցի տնօրեն Արուս Միրզոյանը:

Հուշ-ցերեկույթն ավարտվել էր,  բայց ներկաները չշտապեցին ցրվել , եւ հուշի պատառիկներ էին ներկայացնում Գարիկի ապրած ցավալիորեն կարճ կյանքից...

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40