Ուրբաթ օրվանից Իրանում հայերի վիճակի մասին տեղեկություններ չկան․ Սինանյան

12.01.2026 14:40
459

«Ուրբաթ օրվանից Իրանում հայերի կարգավիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա»։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Ուրբաթ օրվանից տեղեկություններ չկան, չենք կարողանում կապ հաստատել հայրենակիցների հետ»,- հայտնել է Սինանյանը և հավելել, որ նմանատիպ իրավիճակ է եղել նաև մայիսին․ այն ժամանակ տեղեկատվություն էին ստանում ժամանող հայրենակիցների միջոցով:

Սինանյանը նաև ասել է, որ տարհանման մասին խոսելու համար բավարար տեղեկություններ չկան:

«Եթե լինեն համապատասխան տվյալներ, կբարձրացնենք տարհանման հարցը: Խնդիրը կապի բացակայությունն է: Իրան աշխատանքային խումբ ուղարկելն իմաստ չունի, քանի որ պարզ չէ, թե ուր և ինչ նպատակով ուղարկել: Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում այն քաղաքներում, որտեղ շատ հայեր կան»,- ասել է Սինանյանը: 

Ցույցերն Իրանում սկսվել են դեկտեմբերի 28-ին տեղական արժույթի արժեզրկման դեմ, բայց շուտով հակակառավարական երանգ են ստացել և շարունակվում են մինչ օրս:

Մինչ օրս բողոքի ցույցեր են գրանցվել Իրանի բոլոր նահանգների 185 քաղաքում:

Ակտիվության տեսանելի գագաթնակետը նկատվել է հունվարի 8-ին, երբ 96 քաղաքների բնակիչներ միաժամանակ մասնակցել են կառավարության դեմ բողոքի ցույցերին:

Մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ երկրում ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ. նրանց մի մասն իրավապահներ և անվտանգության աշխատակիցներ են:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10