Եվրոպական միությունը վստահ է՝ ԼՂ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում

19.06.2018 22:21
1403

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Ինչպես փոխանցում է «Արևմենպրես»-ը, այդ մասին նշված է Եվրոպական Միության պաշտոնական  կայքում հրապարակված  ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում:

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանում կայունության և բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Եվրոպական միությունը վստահ է, որ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: 2003 թվականից Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչն աշխատում է Եվրոպական միության և տարածաշրջանի երկրների միջև երկխոսությանը նպաստելու ուղղությամբ և օժանդակություն ցուցաբերում ԵՄ-ին՝ այդ երկրների նկատմամբ համապարփակ քաղաքականություն մշակելու գործում: ԵՄ-ն, այդ թվում՝ Հարավային կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով իր հատուկ ներկայացուցչի միջոցով աջակցում և լրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով»,- ասված է փաստաթղթում:       

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40