Դաշնակահար, դիրիժոր, երգահան Կոնստանտին Օրբելյանի 90-ամյա հոբելյանը նշանավորվեց ջազային փառատոնով

09.07.2018 12:40
1198

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 8-ին Գորիսի Գ. Տաթևացու անվան հրապարակում ԱՊՀ երկրների էստրադային-ջազային երաժշտության փառատոն անցկացվեց: Այն նվիրվեց հանրահայտ խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան Կոնստանտին Օրբելյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագրի մեկնարկից առաջ խոսքով հանդես եկավ Գորիսի քույր քաղաք Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը: Նա նշեց, որ Գորիսի մշակույթն ու պատմությունը յուրահատուկ են: «Քաղաքի մշակութային կյանքը երբեք անկում չի ապրել, անգամ ամենասարսափելի ժամանակներում: Գորիսի մշակութային մայրաքաղաք լինելը միջազգային շնչառություն է տալիս դրան: Պետք է փաստեմ, որ Գորիսն արդեն 25 տարի համագործակցում է Վիենի հետ: Մեզ կապում է երկու ժողովուրդների բարեկամությունը»,-ասաց նա: Սաքունցը հայտնեց, որ իրենք մեծ սիրով են ամիսներ առաջ հյուրընկալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ով նոյեմբերին կրկին կայցելի Վիեն համագործակցության նոր պայմանագիր ստորագրելու համար:

«Մաղթում եմ, որ Գորիսը շարունակի զարգացում ապրել և վերականգնի այն փառքը, որն ուներ 19-րդ դարում, և, իմացեք, որ Վիենը միշտ ձեր կողքին կլինի»,-շեշտեց նա և սեր խոստովանեց Գորիսին ու քաղաքի բնակիչներին:

Համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ հնչեցին Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և արտասահմանյան հայտնի ջազ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նվագախումբը ղեկավարեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: Ելույթ ունեցան մենակատարներ Անահիտ Շահբազյանը, Գևորգ Մարգարյանը, Սոնա Ռուբենյանը և այլք:

Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Հենց այս օրը արտգործնախարարների խորհուրդը որոշել է հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01