Դաշնամուրային երաժշտության երեկո եւ ոչ միայն

13.06.2018 17:23
2377

Կապանի արվեստի մանկական դպրոցի դահլիճում հունիսի 10-ին դաշնամուրային երաժշտության երեկո էր: Ելույթ ունեցան դաշնակահարներ, միջազգային մրցույթի դափնեկիրներ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Մերի Պետրոսյանը եւ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտ Սերգեյ Հակոբյանը (դասատու՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Քեչեկ): Հանդիսականը վայելեց կատարողական բարձր վարպետությամբ հնչեցրած երաժշտության հաճույքը: Կատարվեցին Բեթհովենի, Շոպենի, Մոցարտի, Լիստի, Դեբյուսիի, Շուբերտի, Վերդիի, այլ ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի ավարտին «Սյունյաց երկրին» Սերգեյ Քեչեկը փոխանցեց, որ իր դաշնակահարները հանդես եկան բավականին բարդ ծրագրով, ինչը վկայում է, որ նրանք արդեն կարող են լուրջ հայտ ներկայացնել դաշնամուրային արվեստում: Մասնավորապես նշեց, որ Սերգեյ Հակոբյանն ընդգրկված է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հինգ լավագույն դաշնակահարների թվում:

-Ես տեսա իմ սանուհու կատարողական աճը, որ գրանցվել է վերջին մեկ տարում, իսկ կոնսերվատորիայում չորս տարվա ուսումը նրան հնարավորություն կտա, որ ավելի մեծ բեմեր նվաճի,- ասաց արվեստի մանկական դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը, ով Մերի Պետրոսյանի դասախոսն էր Կապանի արվեստի պետական քոլեջում:

Հաջորդ օրը «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ տեղի ունեցավ համերգ: Արվեստի մանկական դպրոցի բեմահարթակը տրամադրվել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներին, ովքեր Կապանի եւ Քաջարանի մանկական արվեստի դպրոցների եւ Կապանի №2 երաժշտական սաների հետ հանդես եկան համատեղ համերգով: Մինչ միջոցառումը սկսվելը Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Ռոմիկ Սարգսյանը մրցանակներ հանձնեց վերջին օրերին Կապանի արվեստի մանկական դպրոցին նոր նվաճումներ բերած սաներին:

«Էտյուդ 2018» նկարչության, ասմունքի եւ թատերարվեստի հանրապետական մանկապատանեկական մրցույթ- փառատոնում «Գրան պրի» մրցանակի է արժանացել դպրոցի սան Նանե Պատվականյանը: Նրա ուսուցիչ Բորիս Մինասյանը եւ կրթօջախի տնօրեն Մարինա Նահապետյանը պարգեւատրվել են փառատոնի պատվոգրով: Նույն  «Էտյուդ» 2018 մրցույթ- փառատոնում դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (դասատու՝ Արթուր Գաբրիելյան) առաջին մրցանակ են ստացել «Շունն ու կատուն» եւ «Քաջ Նազար» բեմադրությունների համար: «Ասմունք» անվանակարգում Մոնա Փարսադանյանն արժանացել է առաջին կարգի մրցանակի: Իսկ «Հրաշամանուկ» մրցույթ- փառատոնում «Պարային լավագույն դուետ- 2018» պատվոգրի եւ գավաթի են արժանացել Անահիտ Ալեքսանյանը եւ Նանե Անտոնյանը (դասատու՝ Թամարա Ստեփանյան):

 Մրցանակաբաշխությունից հետո մայրաքաղաքից եկած պատանի երաժիշտները եւ Կապանի ու Քաջարանի դպրոցների սաները հանդես եկան համերգային հարուստ ծրագրով, ինչը վկայում է, որ շնորհալի երաժիշտների մի սերունդ է աճում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40