Դաշնային խորհուրդն ընդունեց ՌԴ նախագահական ընտրությունները մարտի 17-ին անցկացնելու որոշումը

07.12.2023 14:24
661

Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօրվա նիստում ընդունել է Ռուսաստանի նախագահական ընտրությունները մարտի 17-ին անցկացնելու որոշումը։

Ըստ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ փաստացի, այս որոշումով տրվում է նախընտրական արշավի մեկնարկը։

Երեկ ՌԴ սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասն ասել էր՝ որոշել են չհետաձգել ընտրությունները մարտի 17-ին անցկացնելու հարցի քննարկումը, որոշման նախագիծն արդեն պատրաստել են, այն կքննարկվի դեկտեմբերի 7-ի նիստում։

Խորհրդարանի վերին պալատի այս որոշումից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։

Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։ Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է հույս հայտնել, որ Պուտինը կառաջադրի իր թեկնածությունն ու վստահություն հայտնել, որ կհաղթի:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40