Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի. ՍԴ

30.09.2024 21:07
547

Սահմանադրագետը պնդում է՝ բարձր դատարանի դատավորները, ըստ էության, ամրագրել են, որ Անկախության հռչակագիրն իրավական նշանակություն չունի։

Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի, հայ - ադրբեջանական սահմանազատման կանոնակարգին վերաբերող որոշման մեջ գրել են Սահմանադրական դատարանի դատավորներն ու անմիջապես հավելել՝ «սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»։

«Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային
նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ: Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված` «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը», - նշված է որոշման մեջ։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ծանոթանալով 33-էջանոց որոշմանը, պնդում է՝ բարձր դատարանի դատավորները, ըստ էության, ամրագրել են, որ Անկախության հռչակագիրն իրավական նշանակություն չունի։

«Պարզ ասած՝ այս որոշմամբ Սահմանադրական դատարանը հայտարարում է, որ Անկախության հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, եթե որևէ կերպ չեն ամրագրվել բուն Սահմանադրության տեքստում, այսինքն՝ 1-ից սկսած հոդվածներում, դրանք այլևս գոյություն չունեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Պողոսյանը:

Տևական ժամանակ է՝ Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման է դարձրել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Խնդրահարույց են համարում Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ Սահմանադրագետը կարծում է՝ այս որոշմամբ բարձր դատարանի դատավորները վաղօրոք անդրադարձել են հենց խաղաղության պայմանագրի համար պահանջվող կետերին։

«Իրականում Անկախության հռչակագրի նշանակության վերաբերյալ առաջին հերթին իրենք պետք է խոսեին հենց այդ խաղաղության պայմանագիր կնքելու հետ կապված, որովհետև այդ պայմանագիրն էր ուղղակի նշանակություն ունենալու Արցախի անկախության, պատկանելիության, Հայաստանի հետ վերամիավորման և այլ հարակից հարցերի վերաբերյալ: Բայց իրենք նախօրոք հիմա, արդեն էդ կանոնակարգի քննարկման հետ կապված, արդեն իսկ ասում են, որ Արցախի վերամիավորման վերաբերյալ հիշատակումը Հայաստանի Անկախության մասին հռչակագրում որևէ նշանակություն չունի», - ընդգծեց սահմանադրագետը:

Բարձր դատարանը, սահմանադրական ճանաչելով սահմանազատման կանոնակարգը, հիշատակել ու վերլուծել է նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։

Բարձր դատարանի կայքէջի համաձայն՝ 9 դատավորներից տարբերվող կարծիք ունի դատարանի նախկին նախագահ, դատավոր Հրայր Թովմասյանը, որի հատուկ կարծիքը կհրապարակվի առաջիկայում, ինչպես հաև իրենց հատուկ կարծիքները կներկայացնեն որոշմանը կողմ քվեարկած դատավորներ Վահե Գրիգորյանը և Դավիթ Խաչատուրյանը։

Կառավարությունն էր դիմել բարձր դատարան, սպասվում է, որ կանոնակարգը կուղարկվի խորհրդարան՝ վավերացման։ Խորհրդարանի ընդդմադիր խմբակցությունները դեմ են այս փաստաթղթին, ասում են՝ կողմ են սահմանազատմանը, սակայն ոչ այս կանոնակարգով: Մասնավորապես, քննադատում են, որ կանոնակարգում որևէ թվականի քարտեզ չի ամրագրվել, կարծում են՝ դա Ադրբեջանի կողմից կամայականությունների տեղիք կարող է տալ:

Իշխանականները դեռևս չեն հայտարարել՝ ինչպես են քվեարկելու, բայց ենթադրվում է, որ կողմ քվեարկեն։ Նրանց ձայները բավարար են, որ միջազգային պայմանագիր համարվող կանոնակարգը ընդունվի։

Փաստացի Հայաստանում մեկ քայլ է մնում կանոնակարգի ներպետական վավերացման ճանապարհին՝ խորհրդարանի քվեարկությունը, մինչդեռ Ադրբեջանում այս հարցի շուրջ անորոշություն է։ Բաքուն անգամ դրա տեքստը չի հրապարակել, պարզ չէ՝ այն կուղարկվի Ադրբեջանի Սահմանադրական դատարա՞ն, նախագա՞հը կհաստատի, թե՞ խորհրդարանը։ «Ազատության» ադրբեջանական ծառայության զրուցակից փորձագետներն ու պատգամավորները դժվարացել են այս հարցին պատասխանել՝ նշելով, որ անգամ փաստաթղթին ծանոթ չեն։

https://www.azatutyun.am/

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում

25.08.2026 10:08

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42