Վրաստանի նոր խորհրդարանը կհավաքվի, եթե անգամ երկրի նախագահը նիստ չնշանակի․ վարչապետ

27.10.2024 12:54
604

Կոբախիձեն քվեարկության արդյունքները մերժելու ընդդիմության փորձերն ապարդյուն է անվանել։

Վրաստանի նոր խորհրդարանը կհավաքվի, և նոր կառավարությունը կհաստատվի, անգամ եթե երկրի նախագահը նիստ չնշանակի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Քաղաքական գործիչն ընդդիմության՝ երեկվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները մերժումն անվանել է ինքնաարդարացման անհույս փորձ: Կոբախիձեի խոսքով՝ երկրում գործընթացները կշարունակվեն սովորական կարգով, իսկ այդ գործընթացը խանգարելու ընդդիմության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։

«Ընտրությունները կարևոր են ցանկացած երկրի կյանքում, և այդ կարևորագույն պահերին վրաց ժողովուրդը սատարեց մեզ ու կատարեց միակ, այլընտրանք չունեցող ընտրությունը։ Մենք հասարակությանն ասել ենք, որ այս ընտրությունները հավասարեցված են հանրաքվեին, մեր ուղերձը հաստատ հասել է ընտրողներին, և դրա հետ է կապված խորհրդարանական ընտրություններին աննախադեպ մասնակցությունը», - ասել Է Վրաստանի վարչապետը։

Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով` տեղամասերի 99%-ի տվյալների հաշվարկից հետո, իշխող «Վրացական երազանքը» հավաքել է քվեների մոտ 54,2 %-ը: Ընդդիմադիր հետևյալ ուժերը հաղթահարել են 5%-ի շեմը՝ «Փոփոխությունների կոալիցիա» (Սալոմե Զուրաբիշվիլի)՝ 11,2 %, «Միասնություն՝ ազգային շարժում» (Միխեիլ Սաակաշվիլի)՝ 9,8 %, «Ուժեղ Վրաստան «(4 քաղաքական ուժերի դաշինք)՝ 9 % և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» (Վրաստանի նախկին վարչապետի կուսակցություն)՝ 8,2 % քվեներ: Ընդդիմությունը, սակայն, չի ընդունել արդյունքները և մտադիր է բողոքի ակցիաներ սկսել։

arm.sputniknews.ru

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34