Շիկահողցիներին կոմբայնն է հուզում, բնապահպաններին` բնությունը, իսկ պետությա՞նը

29.07.2019 22:09
1024

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի բնակիչները պատմում են, որ 90-ակակներին, երբ ադրբեջանցիները կուզեկուզ էին ման գալիս Շիկահողի անտառներում և դիրքավորվում էին դիմացի լեռան լանջերին ու ծերպերին, և գյուղը պահում էին կրակի տակ, Շիկահող գյուղը կանգնեց, պաշտպանեց գյուղը և ադրբեջանցիները, ինչպես եկել էին, այնպես էլ՝ հեռացան: Սա Շիկահող գյուղի անցյալն է, իսկ ներկա՞ն:

Շիկահողն այն եզակի համայնքներից է, որը գտնվում է Շիկահող արգելոցի հարևանությամբ, այսպես ասած, մեկ ոտքով արգելոցի մեջ է: Շիկահողի նախկին գյուղապետ Անդրանիկ Մարգարյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում 150 տուն կա, որից միայն 50 է բնակեցված, բնակչությունը հասնում է մոտ 100 մարդու:

«Ամեն իրիկուն նստում եմ էս պատի տակ ու մարդկանց հաշվում»,- ասաց նա:

Երևի հին սովորություն է, նաև համագյուղացիների ստույգ տվյալներն է ճշտում:

Հիշում է, որ ժամանակին գյուղը 60 աշակերտով դպրոց ուներ, մանկապարտեզ, 16 մահճակալով բուժկետ, հիմա միայն դպրոցն է մնացել, այն էլ 6 աշակերտ ունի:

Ե՛վ մանկապարտեզն են փակել, և՛ բուժկետը. այժմ Շիկահողցիները առողջական խնդիրների դեպքում պետք է հասնեն Ղափան, որը Շիկահողից 25 կմ հեռու է, իսկ շտապօգնությունը գալիս է շուրջ 45 րոպե, այն էլ զանգեզուրյան բարդ ռելիեֆի պայմաններում:

Գյուղի բնակիչները պատմում էին, որ դեպքեր են եղել, երբ այլևս շտապօգնության մեքենայի կարիք հիվանդը չի զգացել, արդեն մահացել է, իսկ թե ինչու է առանց բուժկենտրոն, մշակույթի տուն, մանկապարտեզ մնացել սահմանամերձ Շիկահողը, պատասխաններ գյուղում չունեն: Գյուղում ապրելու միջոցները շատ չեն, հողն անջրդի է, շուրջ 150 հա հող չի մշակվում, ջուր չկա, ժամանակին պոմպերով ջուրը մղվում էր Շիկահողի դաշտերը, ԽՍՀՄ փլուզումից քայքայվել է համակարգը, մի մասն էլ գողացել են: 2000-ականներին փորձ են արել կրկին ջուր հասցնել Շիկահող, սակայն գործը կիսատ է մնացել և, անվերահսկելիության պայմաններում, խողովակաշարը մնացել է հողի տակ, փչանում է, մի մասն էլ գողացել են:

Գյուղաբնակներից մեկն էլ նշեց, որ մեկ հա ցորեն է ցանում, արդյունքում 120 հազար ծախս է անում, հետո 120 հազարի էլ վաճառում է ցորենը, արդյունքում իրեն մնում է չարչարանքը. այն էլ ոչ թե Շիկահող համայնքի հողերն են մշակում, այլ՝ հարևան համայնքների:

Անդրանիկ Մարգարյանն առաջարկում է տարածքում մի տեղ մանկատուն կառուցել և մանկատան երեխաները և գյուղի երիտասարդները կամուսնանան ընտանիքներ կկազմեն և գյուղը գուցե այս տարբերակով համալրվի և չդատարկվի. մտածում է այսպես: Նա գտնում է, եթե 90-ականներից գյուղը պատասխանել էր ադրբեջանցիներին, ներկա դրությամբ, դժվարանում է որևէ կանխատեսում անել, եթե հարձակում լինի գյուղի վրա, ինչ են անլելու. առաջվա բնակչությունը չկա, հիմնականում ավագ սերունդն է:

Ի դեպ, դեռևս Շիկահողի մշակույթի տան վրա երևում էր «սնարյադի» հետքերը:

Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստանը փորձել է հնարավորինս թեթևացնել գյուղի բնակիչների ջեռուցման, և տաք ջրի հարցերը:

Ինչպես Analitik.am-ին ասաց Շիկահող վարչական ղեկավար Նարե Ղազարյանը, գյուղի բոլոր բնակիչներին տրվել են 8 խմ վառելափայտ, փոխվել են պատուհանները, տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ, տրամարդվել է նաև էներգախնայող վառարաններ, այժմ փորձարկում են:

«Մենք՝ ինքներս, էլ չենք ցանկանում անտառը վնասել, մեզ պետք է մի փոքր աջակցություն, որ վառելափայտ քիչ օգտագործենք»,- ասաց Նարե Ղազարյանը:

Ըստ վարչական շրջանի ղեկավարի, լուծվել է դեպի գերեզմանատուն գնացող ճանապարհի հարցը, նաև հարակից մի քանի ճանապարհների, և այժմ միակ խնդիրը, որ հուզում է գյուղի բնակչությանը. կոմբայնն է, որը փորձում են ծրագրի միջոցով ստանալ, որին ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը հորդորեց պատրաստել համապատասխան փաստաթղթեր, հայտ ներկայացնեն ծրագրին: Ինչպես բնակիչները նշեցին, եթե կոմբայն լինի, կարող են հացահատիկ ցանել դաշտերում, թեկուզ՝ անջրդի: Համոզված են, որ 980 մետր ծովի մակարդակից բարձր տեղանքում անջրդի եղանակով ևս հնարավոր է հացահատիկ մշակել, թեև առավելագույն բերք չեն ակնկալում, սակայն եղածով գոհ կլինեն, միայն թե կոմբայն լինի:

Հիշեցնենք, որ Շիկահող համայնքը և Շիկահող արգելոցը կողք-կողքի են Սյունիքի մարզում և իհարկե արգելոցի ռեժիմը թույլ չի տալիս, որ գյուղի բնակիչները ազատ տեղաշարժվեն արգելոցի անտառներում:

Բնակիչներից մեկը հիշեցրեց, որ ժամանակին գյուղի հարակից անտառները համայնքային էին, իսկ այժմ արգելոցին են պատկանում, այնպես, որ մուտք շիկահողցիները Շիկահող արգելոց չունեն, որը ևս խուլ դժգոհություն էր առաջացրել գյուղում:

Նշենք, որ վերջերս Կադաստրի պետական կոմիտեն հրապարկել էր Սյունիքի մարզի առանց բնակիչ մնացած բնակավայրերի մասին տեղեկություններ: Բնակավայրերի մշտական բնակչության թվաքանակի մասին վիճակագրության վարչության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հանրապետությունում կան բնակավայրեր, որոնց բնակչության թիվը գրանցված է 0 (զրո)։

Այդպիսի ամենաշատ բնակավայրերը Սյունիքի մարզում են՝ Կարդ, Կիցք, Ներքին Գիրաթաղ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ և Քարուտ գյուղերը ներառված են Քաջարան, իսկ Աղբուլաղ, Վանանդ և Ձորակ գյուղերը՝ Գորիս համայնքի կազմում։

Գոհար Ստեփանյան

Հարցազրույց Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի հետ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

27.12.2025 09:23

ՌԴ–ն չի կարող հեռանալ Հարավային Կովկասից. Կոպիրկինը` հայ–ռուսական հարաբերությունների մասին

26.12.2025 23:42

Ուզում են սահմանափակել խոսքի ազատությունը. Արամ Աբրահամյանը` օրենքի փոփոխությունների մասին

26.12.2025 21:27

Սպասված իրադարձություն Կապանում

26.12.2025 20:44

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը

26.12.2025 18:57

ՀՀ կառավարության որոշմամբ, ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

26.12.2025 17:53

Անկլավների և էքսկլավների հարցերը կլուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում. Բայրամով

26.12.2025 17:16

TRIPP-ի ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում. առանց Ադրբեջանի հետ համագործակցության նախագծի իրագործումն անհնար է. Բայրամով

26.12.2025 17:15

Դեկտեմբերի 31-ին սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի

26.12.2025 15:48

ՀԱԿ-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին․ հայտնի է՝ ում են առաջադրում որպես վարչապետի թեկնածու

26.12.2025 15:46

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է. միջազգայանագետ

26.12.2025 15:41

Հրդեհ՝ Սյունիքի մարզում. ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրի տներից մեկում կրակ ու ծուխ են նկատվում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները

26.12.2025 15:32