Դատարանն արգելել է ՊՆ-ին՝ ազատելու Արցախի բանակի պահեստազորի գնդապետի բնակարանը

10.06.2026 14:57
459

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի սպայի և նրա ընտանիքի անդամների միջնորդությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն արգելելով գործողություններ ձեռնարկել՝ ազատելու նրանց զբաղեցրած բնակարանից։ Դատավոր Անի Հարությունյանի որոշմամբ՝ կիրառվել է հայցի ապահովման միջոց, քանի որ նման միջոց չձեռնարկելը կարող էր էական վնաս հասցնել հայցվորներին կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը։

2026-ի հունիսի 9-ին դատավոր Անի Հարությունյանի որոշումը ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա է անհապաղ կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։

Վեճի առարկան Երևանի Ա. Սարգսյան փողոցի բնակարանն է, որտեղ բնակվում է Ֆելիքս Գաբրիելյանն իր ընտանիքի հետ։ Հայցվորները դատական կարգով վիճարկում են ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության ծանուցումը, որով պահանջվել էր ազատել տարածքը՝ այն «ոչ իրավաչափ» հատկացված լինելու հիմնավորմամբ։

«Տարիներ առաջ Երևանում ստացած նրա բնակարանը 60 քառակուսի մետր է, ապրում են մեծ ընտանիքով։ Ֆելիքս Գաբրիելյանը «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր գնդապետ է, իսկ վիճարկվող բնակարանը նրա ընտանիքի միակ կեցավայրն է Հայաստանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ 

Սա եզակի դեպք չէ. նմանատիպ գործերով ներգրավված են արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, որոնց փորձում են ազատել զբաղեցրած բնակարաններից։ Նմանատիպ գործընթաց էր նախաձեռնվել նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն դատարանն այդ դեպքում ևս բնակարանից ազատելու գործողությունը դիտարկել էր ոչ իրավաչափ։

Ըստ Ռոման Երիցյանի՝ բնակարանը ազատելու ծանուցում է ուղարկվել նաև Պատշպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին, ինչպես նաև ՊԲ հրետանու նախկին պետ, ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի կրթության և գիտության նախկին նախարար Վլադիկ Խաչատրյանին։ Երիցյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վլադիկ Խաչատրյանն այս պահին ունի 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն, իսկ բնակարանը նրա և նրա ընտանիքի անդամների միակ կեցավայրն է Հայաստանում։ Վարչական դատարանի կայքում գրված է, որ Արմեն Ղահրամանյանը և Վլադիկ Խաչատրյանը ևս հայց են ներկայացրել ընդդեմ Պատշպանության նախարարության։ 

Ըստ Ռոման Երիցյանի տեղեկությունների՝ նման հարյուրավոր գործընթացներ են նախաձեռնվել։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25