Դատարանն այսօր հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

13.05.2020 17:31
1183

Այսօր պարզ կդառնա, թե երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կազատվի կալանքից, թե ոչ։ Երկրորդ անգամ կալանավորվելուց հետ Քոչարյանն անազատության մեջ է արդեն 11 ամիս՝ հունիսի 25-ից։

Անցած ուրբաթ դատարան էին եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետները՝ երաշխավորելով սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանի ազատության համար։

Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը իրենց երաշխավորության մեջ նշել էին, որ Քոչարյանը ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։

Մինչդեռ Քոչարյանին ազատ արձակելու երաշխավորությունը կասկածի տակ դրեցին թե՛ տուժող կողմը, թե՛ դատախազները։ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ասաց․ - «Դրանք մարդիկ են, որոնց վերաբերյալ հանրային ընկալումները և դիրքորոշումները շատ տարբեր են, հիմնականում՝ բացասական»։

Պաշտոնաթող նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանում շտապել էր ընդհատել փաստաբանին՝ պնդելով, որ երաշխավորություն ներկայացրած վարչապետների ավանդն անգնահատելի է։

Երեկ հայտնի դարձավ, որ տևական ժամանակ հիվանդանցում գտնվող Քոչարյանը վիրահատվել է։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ վիրահատությունն անցել է շատ հաջող․ - «Հետվիրահատական վերականգնողական գործընթացները ընթանում են լավ։ Պարոն նախագահը իրեն շատ լավ է զգում։ Վիճակը գնահատվում է համապատասխան կրած վիրահատության»։

Անցած 11 ամիսների ընթացքում սա երրորդ վիրահատությունն է, ասաց Չարչյանը՝ շեշտելով, որ այս վիրահատությունն, ըստ էության, կապ ունի ամիսներ առաջ արվածի հետ։

Անցած հոկտեմբերին արված վիրահատությունից հետո երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն ասել էր, որ հոր մոտ բարորակ ուռուցք է եղել։

Բժիշկ Չարչյանը փոխանցեց, որ առաջին վիրահատությունը շատ բարդ էր։ Վերջին այս երկու վիրահատությունները կապ ունեն բուն խնդրի հետ․ - «Վերականգնողական որոշ խնդիրների դեպքում կարող են նորից առաջանալ հարցեր, որոնք պետք է վիրահատական ձևով հանգուցալուծվեն»։

Տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանն էր երեկ կասկածի տակ դրել հենց այս օրերն վիրահատություն կատարելու հարցը՝ պնդելով, թե սա արվել է, որպեսզի դատարանի վրա նաև այս կարգի ճնշումներ գործադրվեն․ - «Որ տեսեք, վիճակը այնքան է բարդ, որ վիրահատված մարդուն, վաթսունն անց անպայմանորեն ուզում են կալանքի տակ պահել։ Իմ կարծիքով, դատարանը պետք է այս հանգամանքը չարժեվորի»։

Չարչյանն անդրադառնալով հանրության կասկածներին, թե ինչու հենց հիմա Քոչարյանին վիրահատեցին, երբ դատարանը քննում է նրա կալանքի հարցը՝ պատասխանեց․ - «Քաղաքական, կամ իշխանական, կամ կրոնական, կամ այլ որևէ սահմանափակումներ չկան ինձ համար։ Մարդը մարդ է, դա Աստծո արարած է։ Եթե անհրաժեշտ է վիրահատել, անհրաժեշտ է բուժել, ես գործում եմ իմ մասնագիտական խղճի և մասնագիտական որակավորման սահմաններում»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40