Դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

20.05.2019 13:24
1079

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ էր արել քաղաքացիներին մայիսի 20-ի առավոտյան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը և թույլ չտալ որևէ մեկի մուտք գործել դատարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպությունը փորձել է պարզել՝ ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին:

Այսպես, ժամը 8:40-ից.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 
բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա արգելափակել է դատարանի գլխավոր մուտքը: Ցուցարարների թիվն այստեղ գնալով ավելացել է՝ հասնելով մոտ 300-ին, որոնք ոչ մեկի թույլ չեն տալիս ներս մտնել: Այստեղ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել է մոտ 80 ցուցարար, նրանց թվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 150-ի, նրանց են միացել«Իմ քայլի» պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Մխիթար Հայրապետյանը: 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են, այստեղ հավաքված է մոտ 50 ցուցարար, նրանց թվում են պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը և Հակոբ Սիմիդյանը:

Վարչական վերաքննիչ դատարանի շենքի մոտ ցուցարարների թիվը հասնում է մոտ 20-25-ի, նրանց թվում են պատգամավորներ Սարգիս Խանդանյանը և Քրիստինե Պողոսյանը: 

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարների թիվը հասել է մոտ 140-150: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Արման Եղոյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  մոտ վաղ առավոտյան շուրջ 20 մարդ փակել է դատարանի թե ծառայողական, թե՛ հիմնական մուտքերը։ Ավելի ուշ ցուցարարների թիվը հասել է մոտ 40-ի: 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերը նույնպես փակ են: Այստեղ հավաքված է 80 մարդ, մեքենաներ, որոնք բարձր երաժշտություն են միացրել: Այստեղ են նաև «Իմ քայլի» պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Վահագն Հովակիմյանը: 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վարչական դատարանի մուտքի մոտ հավաքվածների թիվը հասնում է մոտ 150-ի: Նրանք արգելափակել են բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս որևէ մեկին մուտք գործել շենք, չնայած ոստիկանների կոչին: Այստեղ են «Իմ քայլի» պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը:

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց հավաքվել է քիչ՝ մոտ 7-10 մարդ, որոնց, սակայն, հաջողվել է արգելափակել մուտքը:

Վճռաբեկ դատարանի մոտ հավաքված է շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ են, այստեղ է պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Փակ են նաև Սահմահանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիվը հասնում է 150-ի: 

Այսպիսով, ժամը 10:00-ի դրությամբ, վարչապետի կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են: Ցուցարարներից բացի՝ հավաքված են մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր դատարանների մոտ ներկա են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40