Դատարանը Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է վարչական հսկողությունը

25.07.2024 10:58
682

Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով` որոշեց այն մասնակի բավարարել` որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը։

Շամիրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնակի խոշոր չափերով խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 1-ին (փաստաթղթեր կեղծելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով) մասով։

Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Շամիրյանի տանն իրականացրած խուզարկությունից հետո իրավապահները ձերբակալել են նրան։ Իրավապաշտպանը նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։

Մայիսի 24-ին Շամիրյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել էր տնային կալանքը։

Հուլիսի 19-ին դատարանը վարչական հսկողություն էր սահմանել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ՝ սահմանափակելով նրա տեղաշարժման և գործողությունների ազատությունը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40