Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ ինչպես ողջ մամուլով հայտարարեցին․ փաստաբան

24.01.2026 00:01
495

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատել է Գերշ․ Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, սակայն դատարան է դիմել Արման Վոլոդյայի Սարոյանը և դատարանից խնդրել է հայցվորին (այսինքն Արման Սարոյանին) վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այս անհամապատասխանությունը նույնպես խոսում է աշխարհիկ և եկեղեցական ներքին կյանքի առանձնահատկությունների մասին: Աշխարհիկ հարաբերություններում Արման Սարոյանն իր անունով կարող է քաղաքացիական իրավունքներ ձեռք բերել, սակայն եկեղեցական «աշխարհում» նա Արման Սարոյանը չէ, նա հրաժարվել է իր այդ անունից և գործում է որպես Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյան:

Չի կարող պետությունը, իր գործադիր կամ դատական իշխանության միջոցով, միջամտել եկեղեցու ներքին գործերին: Դա արգելված է Սահմանադրությամբ և օրենքներով:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդ․ Հովհաննիսյանը իր այս բացահայտ ապօրինի և կողմնակալ կեցվածքով լուրջ վնաս է հասցնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Պատկերացրեք, եթե Եկեղեցին կարգալույծ անի մի քահանայի, որը դավանաբանական լուրջ խախտում է թույլ տվել, ու այս քահանան որոշի դիմել դատարան, ու այդ գործն էլ որոշի քննել Էդգար Հովհաննիսյանը կամ մի աթեիստ որևէ դատավոր: Ինչ է լինելու հետևանքը: Դատավորը որոշելու է, որ քահանա՞ն է ճիշտ:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը ոչ միայն չպետք է հայցը վարույթ ընդուներ, այլ նաև չպետք է հայցի ապահովման միջոց կիրառեր:

Հայցվոր Արման Սարոյանը խնդրել է հայցի ապահովման միջոց կիրառել, քանի որ հոգեկան տառապանք է ապրում: Մեջբերում եմ միջնորդությունից Արման Սարոյանի խոսքերը՝ «այս պարագայում, իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիություն անմիջականորեն և ուղղակիորեն կապված է Հայոց Եկեղեցու դավանանքի և վարդապետության սկզբունքների հետ, որոնք ինչպես արդեն իսկ նշվեց, ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատությունը և ժամանակով չսահմանափակված լինելը»:

Եվ դատավոր Էդգար Հովհաննիսյանը, ով նաև քննում է մյուս դատավորների կարգապահական գործերը, այստեղ էլ չի տեսել, որ վեճը առնչվում է ներեկեղեցական աշխարհին և մի բան էլ գտել է, որ այդ հոգեկան տառապանքը կասեցնելու համար պետք է հայցի ապահովման միջոց կիրառի:

Եվ ինչ միջոց է խնդրել հայցվորը և ինչ է բավարարել դատավորը այդ հոգեկան տառապանքը վերացնելու համար: Հնարավորություն ստանալ կառավարել Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցները: Ահա եվ հոգեկան տառապանքի վերացման դեղատոմսերից մեկը:

Ոչ Արման Սարոյանը և ոչ էլ դատավոր Էդգար Հովհաննիսյանը հաշվի չեն առել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն ուժի մեջ է, այն վերացված չէ, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, առավել ևս Արման Սարոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ ՉԷ, հետևաբար չեն կարող հաղթահարել Կաթողիկոսի տնօրինությունը: Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում ինչպես ողջ մամուլով հայտարարեցին այս ապատեղեկատվությունը: Դատարանը պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը պաշտոնավարի այդ պաշտոնում: Դա չի կարող ապահովվել, առանց Կաթողիկոսի տնօրինությունը վերացնելու: Այն տնօրինությունը, որը վեճի առարկա է, և որի վերաբերյալ դատարանը վճիռ չի կայացրել:

Ուսումնասիրել եմ վերջին շրջանի 50 քաղաքացիական գործ (վեճ), որոնք գտնվում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի վարույթում, դրանցից ոչ մեկով դատավորը մեկ օրում հայցադիմումը վարույթ չի ընդունել (մեկնաբանություններում կտեղադրեմ այդ 50 գործի համարները): Մինչդեռ Արման Սարոյանի հայցն ընդունվել է վարույթ և հայցի ապահովման միջոց է կիրառվել 1 օրում:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը մի պարադոքսալ մոտեցում էլ է ցուցաբերել: Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում, նույնիսկ այդպիսի ակնարկ չկա և հայցվորը Աշխատանքային օրենսգրքից որևէ դրույթ չի վկայակոչել, այն պարզ պատճառով, որ իրոք աշխատանքային վեճ չկա:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը հայցադիմումը վարույթ է ընդունել ընդհանուր կարգով, քանի որ աշխատանքային վեճի դեպքում, հայցը վարույթ է ընդունվում հատուկ հայցային վարույթի կանոններով: Չնայած դրան, Մայր Աթոռից պահանջել է պատասխան և փաստաթղթեր ներկայացնել աշխատանքային վեճի համար նախատեսված հատուկ հայցային վարույթի կանոններով: Այստեղ դատավոր փորձել է հայցվորից ավելի հայցվոր գտնվել և առավելագույնս պաշտպանել հայցվորի շահերը:

Էդգար Հովհաննիսյանը մոռանում է, որ պատասխան է տալու օրենքի և Աստծու առաջ: Մնացածը՝ դատարանում:

Դատական նիստը նշանակված է 2026թ․ փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Էջմիածնի Գ․Լուսավորիչ 15 հասցեում:

Սա էլ է հետաքրքիր, Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցում տեղակայված դատարանում որոշվելու է ինչպես վնասել Լուսավորչի միջոցով պետության կողմից ճանաչված Սուրբ Եկեղեցուն»:

tert.am

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00