ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղը՝ որակական փոփոխությունների և արդիականացման ճանապարհին

12.10.2023 16:10
1179

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղի հոկտեմբերի 11-ի գիտխորհրդի նիստը նվիրված էր 2022-2023 ուսումնական տարվա հիմնական արդյունքների ամփոփմանը։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Լեռնիկ Պետրոսյանը նախ թվերի ու փաստերի լեզվով ներկայացրեց կրթօջախի գործունեությունը: Առաջին պլանում մասնաճյուղի համալրումն է՝ առկա ուսուցման գծով ունեցել են 69 դիմորդ՝ վեց մասնագիտության, 52 դիմորդ՝ հեռակա ուսուցման երկու մասնագիտության գծով։

2023-ին մասնաճյուղին հրաժեշտ է տվել 69 շրջանավարտ, սեպտեմբերի 1-ի դրությամբ նրանցից աշխատանք ունեն 49-ը, որից 29-ը՝ մասնաճյուղում ստացած մասնագիտությամբ։ Նախորդ ուստարում մասնաճյուղն ուներ 327 ուսանող, ներկայումս՝ 306 ուսանող (առանց հեռակա ուսուցման առաջին կուրսի)։

Վիճակագրության մեջ մի ուշագրավ փաստ կա. մեկ տարվա կտրվածքով մասնաճյուղից հեռացվել է 28 ուսանող, ընդ որում՝ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներ (23 հոգի)՝ անբավարար առաջադիմության պատճառով։

Այնուհետև բանախոսը տարբեր ուղղություններով ներկայացրեց կատարված աշխատանքը. մասնավորապես՝ գիտահետազոտական ոլորտում հրատարակվել է 11 հոդված, գիտաժողովներում զեկուցվել չորս աշխատանք, մասնագիտական խորհուրդներում ներգրավված է երկու աշխատակից, թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել երկու դասախոս:

Ներկայացված հաշվետվության շուրջ եղավ նաև մտքերի փոխանակում:

Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տնօրենի տեղակալ Տիմեա Աղամյանը նշեց, որ ընդունելության քննություններին ընդառաջ մասնաճյուղի գովազդաշարն իրականացնող խումբը կազմակերպել է մասնագիտական բաց դասեր, լաբորատոր փորձեր, մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպումներ և սեմինարներ: Այդ ամենի շնորհիվ նախորդ տարվա համեմատ ութ տոկոսով աճել է առկա ուսուցմամբ առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը: Այդուհանդերձ՝ բանախոսը հրատապ համարեց մասնաճյուղին կից ավագ դպրոցի հիմնադրումը, ինչը կապահովի տեխնիկական գիտելիքներով դիմորդների հոսքը մասնաճյուղ:

Մասնաճյուղի տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի  դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անիկ Եղիազարյանը փաստեց, որ նկատվել է ուսման առաջադիմության անկում, և դա պայմանավորված է վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններով՝ կորոնավիրուսի համավարակ և պատերազմական իրավիճակներ: Արական սեռի ուսանողների մի մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ ստացել մարմնական և հոգեբանական վնասվածքներ: Բացի այդ՝ որոշ ուսանողների շրջանում մարել է ընտրած մասնագիտության հանդեպ հետաքրքրվածությունը, ինչն էականորեն ազդել է ուսման առաջադիմության վրա:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Բալասանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց, իր բնորոշմամբ, երկու առանցքային խնդրի վրա, այն է՝ մասնաճյուղի վարկանիշի բարձրացում, որով և պայմանավորված կլինի դիմորդների թվաքանակի աճը և ուսանողների ուսման առաջադիմության մակարդակի բարելավում։ Այս համատեքստում նշեց. «Մեր ուսանողների գիտելիքների ցածր մակարդակի ակունքները դպրոցում են, որի կրթական համակարգը էական, դեռ ավելին՝ արմատական բարելավման հրամայական անհրաժեշտություն ունի։ Եթե չենք կարողանում հանրակրթական դպրոցներին ինչ-որ ձևով օգնել, ուրեմն պիտի ստեղծել սեփական դպրոցը, սկզբում՝ ավագ դպրոց, հետո՝ ինչպես Երևանում, հիմնական: Դա ինքնանպատակ չէ, քանզի մեր ուսանողների մեծ մասը մասնաճյուղ է դիմում պատահականորեն՝  առանց մասնագիտական կողմնորոշման, պարզապես դիպլոմ ստանալու համար, թեպետ և՛ մամուլով, և՛ հեռուստատեսությամբ ընդունելության քննություններին ընդառաջ քարոզչական աշխատանք է տարվում»։

Բանախոսը նաև նկատեց, որ մասնաճյուղի համակարգչային բազան շուտափույթ թարմացման կարիք ունի:

Մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Արտյոմ Առաքելյանը ներկայացրեց ուսանողության շրջանում խորհրդի ծավալած գործունեությունը:

Այնուհետև հրապարակվեց մասնաճյուղի գիտական խորհրդի որոշումը, որով երաշխավորվեց՝ տնօրենի պաշտոնակատարի հաշվետվությունը ներկայացնել ՀԱՊՀ գիտական խորհրդին՝ քննարկման նպատակով:

Ի դեպ, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհրդի կազմում ընդգրկված են նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության, «Լամաքս» ՍՊ ընկերության ներկայացուցիչները, ինչը վկայում է բուհական այդ հաստատության և տարածաշրջանի խոշոր գործատուների հետ սերտ համագործակցության մասին: Նաև այդ հանգամանքի շնորհիվ է, որ, ինչպես արդեն նշեցինք, անցած ուսումնական տարվա 69 շրջանավարտից 49-ը արդեն իսկ աշխատանքի է անցել, որից 29-ը՝ իր մասնագիտությամբ:

Գիտխորհրդի նիստում ականատես եղանք մի հետաքրքիր երևույթի. և՛ մասնաճյուղի ղեկավարը, և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն իրենց մեջ ուժ էին գտել լիովին առերեսվելու իրականությանը՝ նշելով ոչ միայն հաջողությունները, այլև խնդիրները, առկա խոչընդոտները, բացթողումները: Իսկ դա խոսում է մասնաճյուղում ստեղծված բարենպաստ ու առողջ մթնոլորտի, կրթական գործը որակական նոր մակարդակի հասցնելու նրանց վճռականության մասին:

Լեռնիկ Պետրոսյանը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորեց «Սյունյաց երկրի» խմբագրակազմին՝ լրագրի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ: Բարձր գնահատելով այդ լրատվամիջոցի հետ մասնաճյուղի համագործակցությունը, օգտակար համարելով պարբերականի գործունեությունը մարզի կրթական համակարգի  համակողմանի լուսաբանման գործում, Լեռնիկ Պետրոսյանը «Սյունյաց երկրի» խմբագրակազմին ցանկացավ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Վահրամ Օրբելյան

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից

01.10.2026 23:38

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51