Ա. Բակունցի տուն-թանգարան այցելեցին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը

24.07.2022 23:17
2658

Աշխատանքային այցով Գորիս ժամանած Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան: Թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի և գիտաշխատող Թեհմինա Մարությանի ուղեկցությամբ նրանք շրջեցին թանգարանի ցուցասրահներում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, թանգարանի ստեղծման պատմությանը, Բակունցի գրական ու հասարակական գործունեության հիմնական դրվագներին: Հյուրերը խորապես տպավորված էին մեծանուն գրողի մասունքները աչքի լույսի պես պահպանող և սերունդներին փոխանցող մշակութային օջախով, ինչի առթիվ իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին: Բակունցի հայրենասիրությունը,  քաղաքացիական բարձր նկարագիրը բացառիկ օրինակ են ներկա և հաջորդ սերունդների համար: Հյուրերը հույս հայտնեցին, որ առաջիկայում առիթներ կլինեն մշակութային համագործակցությունը զարգացնելու: Թանգարանի աշխատակիցները ևս շնորհակալություն հայտնեցին Արցախից ժամանած մեծահարգ հյուրերին՝ ազգանվեր ու հայրենանպաստ գործունեության համար, ինչպես նաև Ակսել Բակունցի տուն-թանգարան այցելելու պատրաստակամության և ցուցաբերած հետաքրքրության համար:

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02