Արման Մաշուրյան. նահատակվեց Շուշին պահելու հավատով...

22.11.2020 17:27
10538

ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ, ջոկատի հրամանատար Արման Արմենի Մաշուրյանը քաջաբար կռվեց Հադրութում, Հորադիզում, Մարտունիում, հերոսացավ

Քարին տակի պաշտպանության մարտերում, վիրավորվեց ու արնաքամ

եղավ Շուշին պահելու հավատով...

Նրա մեկուկես տարվա զինվորական կենսագրությունը մարդու, քաղաքացու, հայրենիքի նվիրյալ զինվորի մի ամբողջական հերոսապատում է:

Ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում: 2018-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը եւ ձմեռային զորակոչին`հունվարի 9-ին, մեկնել պարտադիր զինվորական ծառայության, որն իրականացրել է Հադրութ քաղաքում տեղակայված գումարտակում: Օրինակելի վարքի, մարտական պատրաստության մեջ կամային բարձր հատկությունների համար հունիսին նրան ուղարկել են Արմավիրի՝ զինվորական  հրամկազմի պատրաստման ուսումնական կենտրոն, որն ավարտելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում, վերադարձել նշանակման վայր: Կարճ ժամանակ հետո լավագույն ծառայության համար ստացել է ավագ սերժանտի կոչում:

Պատերազմի հենց սկզբից, տնեցիներին հանգստացնելու համար, ասել էր, թե մոտակայքում զբաղված է կուրսանտների հետ վարժանքներով: Իրականում` 5-րդ ուսումնական գումարտակի 23 հոգանոց ջոկատը, որը  «Հադրութի ջոկատ» անունն էր կրում, հրամանատար Գեղազ Տոնոյանի (Ապարանից) ղեկավարությամբ, իրադարձությունների զարգացումներին զուգահեռ, մասնակցել է Հադրութի, ապա` Հորադիզի եւ Մարտունի 2-ի ծանր մարտերին: Այդտեղ Արմանը թշնամու մեկ տանկ խոցելու համար արժանացել է «Լավագույն զինվոր-մարտիկ» կրծքանշանի: Այդ մարտերից մեկում զոհվել է ջոկատի հրամանատարը: Կարճ ժամանակում տարբեր պատճառներով փոխվել են  հրամանատարներ:

Նոյեմբերի սկզբին՝ Շուշիի պաշտպանական շրջանի մարտական գործողություններին մանասնակցելու ուղարկվող ջոկատի հրամանատար է նշանակվել  Արման Մաշուրյանը:

Ջոկատը մարտական գործողությունների մեջ է մտել Շուշիի կիրճի Քարին տակ գյուղում: Ռազմամարտը, ուժերի անհավասար հարաբերակցության պայմաններում, թշնամուն դիմակայելու անօրինակ սխրանքի նոր դրսեւորում էր: Պատերազմի օրերին, ՀՀ ՊՆ ներկայացուցչի կողմից տրված մամուլի ասուլիսում, Քարին տակի պաշտպանությունը բնութագրվեց իբրեւ Արցախյան 3-րդ պատերազմի հերոսական էջ, որին «դեռ բազում առիթներով կանդրադառնան ուսումնասիրողները»:

Այդտեղից  Արման Մաշուրյանի ղեկավարած ջոկատի տղաներն անցել են Շուշի քաղաքի պաշտպանությանը: Նոյեմբերի 7-ին ծավալված ահեղ մարտերի ժամանակ՝  հրանոթային արկի բեկորներից՝ հրամանատարը ծանր վիրավորվել է թեւերից ու ոտքերից: Ջոկատն ընկել  է շրջափակման մեջ է, եւ նրան  մարտադաշտից դուրս բերելու հնարավորություն չի եղել...  Արնաքամ մարմինը հանել են միայն մի քանի օր անց` հայտնի հրադադարից հետո...

Ճանաչողների բնութագրմամբ՝ Արմանը համեստ էր, լրջախոհ, ավելի շատ սիրում էր լսել: Դպրոցում լավ էր սովորում, մասնակցում էր կազմակերպվող միջոցառումներին, նախաձեռնող էր: Ծառայության ժամանակ սրտակից ընկեր էր, պատասխանատու` իր պարտականություններն  անմնացորդ կատարելու գործում: Ժամանակավոր կայանատեղի լիներ, խրամատ, թե`բլինդաժ, առաջինը ձեռնամուխ էր լինում զինվորների համար աղոթատեղի ստեղծելու գործին, իր ձեռքով էր պատրաստում կամ նկարում խաչը: Ջոկատի բոլոր անդամների մասին մանրամասն տեղեկատվությունն էլ պահում էր կրծքին մոտ՝ մի քանի անգամ ծալված, մաշված թղթի վրա, որը հետո գտնվել է արկի բեկորներից ծակծկված բաճկոնի գրպանում...

Արման Մաշուրյանն անվախ մարտիկ էր, հայրենաշունչ հայորդի, քաջազուն հրամանատար...

Նայում եմ Արմանի լուսանկարին, գրում եմ այս տողերը, կոկորդս սեղմվում է... Մտածում եմ, որ գարնանն Արմանի արյունից սնվող երիցուկներ դուրս կգան բերդաքաղաքի պարիսպների տակ եւ շշուկով կհարցնեն իրար.

-Բա ո՞ւր է մեր Շուշին...

Գագիկ Հայրումյան

     

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24