Ի՞նչ ճակատագիր կունենա Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին կանգնեցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը

01.10.2022 17:19
4679

2023 թ. ապրիլին, երբ  արդեն Լաչինի միջանցքի նոր երթուղու արեւմտյան հատվածը (Կոռնիձոր եւ Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես կգործարկվի, գործող երթուղու մնացյալ  հատվածը նույնպես կանցնի Ադրբեջանի տիրապետության ներքո…

Ադրբեջանին կանցնի նաեւ այս հուշակոթողը, որը խորհրդանշում է Մեծ եւ Փոքր Սյունիքների, ասել է թե՝ Սյունիքի եւ Արցախի ճակատագրերի միասնությունը:

2007-ին կառուցված հուշակոթողը նաեւ  Արցախյան առաջին պատերազմում նահատակված մեր քաջորդիների հիշատակը  երիցս հավերժացնելուն միտված քայլ էր:

Ճարտարապետ Սեւադա Զաքարյանի եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության միջոցներով (գլխավոր տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյան) կառուցված այդ կոթողով էր սկսվում Արցախի Հանրապետությունը…

Որեւէ կասկած չկա, որ ադրբեջանցի վանդալները (տարածքն իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո) առաջին իսկ ժամերին կփորձեն ոչնչացնել հուշակոթողը:

Ի՞նչ անել:

Հուշակոթողն ապամոնտաժել եւ տեղափոխել Սյունիքի մարզի տարածք՝ հնարավոր չէ: Սեւադա Զաքարյանի կարծիքով՝ ապամոնտաժելուց հետո քարերը կդառնան անօգտագործելի, ինչը թույլ չի տա նախկին տեսքով վերականգնել հուշարձանը: Տեղափոխել կարելի է (եւ անհրաժեշտ է) միայն կողքի խաչքարը: Իսկ հուշարձանը… Պետք է այժմվանից աշխատանքներ տանել, որ այն նույնպես ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկի մեջ, որը շատ թե քիչ հույս կներշնչի: Հակառակ պարագայում ցավով պիտի  հաշտվենք դրա կորստյան հետ եւս…

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34