ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

27.07.2021 17:15
5034

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ: Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած մշակութային կառույցների հիմնական խնդիրները՝ ինչպես համավարակի սահմանափակումներով և դրա հետևանքներով պայմանավորված, այնպես էլ գույքային և տեխնիկական խնդիրների տեսանկյունից:

Հանդիպման կարևոր քննարկումներից էին նաև ԿԳՄՍՆ-ի սահմանած առաջնահերթությունները, որոնց համաձայն՝ սահմանամերձ համայնքները պետք է առանձնանան մշակութային ակտիվ կյանքով, ինչի նպատակով էլ նախարարությունը պետական աջակցության դրամաշնորհներն առաջնահերթ տրամադրում է այն նախագծերին, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում: Այդ համատեքստում ընդգծվել է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի հյուրախաղերը Սյունիքում և Արցախում, ինչը դրական մեծ արձագանք է գտել սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն մայրաքաղաքի երիտասարդ ռեժիսորների գործուղման հարցին՝ նոր բեմադրություններ իրականացնելու նպատակով: Այնուհետև քննարկվել են թատրոնի փոքր դահլիճի վերազինման, այդ թվում՝ նաև լուսաձայնային տեխնիկայի ձեռքբերման հարցերը: Նշենք, որ թատրոնի փոքր դահլիճը հիմնականում ծառայում է մանկապատանեկան ներկայացումների և միջոցառումների համար, որոնք նպաստում են երեխաների ներգրավվածությանը մշակութային կյանքին և գեղագիտական կրթությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված՝ հուլիսի 27-28-ին համերգներով
հանդես կգա Կապանում և Գորիսում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգներին մասնակցելու են «Վահագն Հայրապետյան» տրիոն (Վահագն Հայրապետյան, դաշնամուր, վոկալ, Արման Մնացականյան, հարվածային գործիքներ, Մակար Նովիկով, կոնտրաբաս,
մենակատարներ՝ Մավր Մկրտչյան (բարիտոն), Սոֆյա Սայադյան (սոպրոնո), Դանիել Մելքոնյան (շեփոր)):

Կարևորելով սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի անհրաժեշտությունը՝ հուլիսի 28-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարների հետ կայցելի Հին Խնձորեսկ և Հին Խոտ գյուղատեղիներ՝ քննարկելու ներդրումային ծրագրերին առնչվող հարցերն ու հեռանկարները:

escs.am

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38