Դատարանը հետաձգեց Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու դիմումի քննարկումը

19.10.2020 18:15
1148

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր սկսեց քննել կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գրավով ազատ արձակելու փաստաբանների դիմումը։ Նիստը, սակայն, հետաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը նիստից հետո ասաց, որ դատավորը փաստաթղթեր է խնդրել իրենց միջնորդությունը քննարկելու համար։ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։

Նրան կալանավորելու որոշում է կայացրել հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն այսօր քննում է նրան գրավից ազատ արձակելու հարցը։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ ամիսներ առաջ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված մեծահարուստ Ծառուկյանի փաստաբանները գրավի չափ չեն նշում՝ դա թողել են դատարանի հայեցողությանը։ Փաստաբաններն ու Ծառուկյանի թիմակիցները շարունակում են պնդել, որ հատկապես պատերազմական այս օրերին Ծառուկյանը պետք է գտնվի ազատության մեջ, որպեսզի ավելի մեծ չափով կարողանա աջակցել զինված ուժերին և օգտագործի միջազգային կապերն Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած այս ռազմական գործողությունները հրապարակայնացնելու համար։

Ծառուկյանը պահվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Այսօրվա նիստին չէր մասնակցում։

Երկու շաբաթ առաջ էլ Վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը նրան կալանավորելու մասին։ Դատախազությունը պնդում է, որ ազդեցության լայն լծակներ ունեցող Ծառուկյանն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, որի շրջանակում մոտ 2 տասնյակ մեղադրյալներ կան։ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40