Դավիթ Բաբայանն արձագանքել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում շինարարության մասին վկայող տեսանյութին

23.04.2021 19:07
5586

Նախ և առաջ պետք է պարզել՝ թե ինչ է կատարվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված այն լուսանկարներն ու տեսանյութը, որոնցում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին պատերին նկատելի են ադրբեջանցիների կողմից տեղադրված շինարարական աստիճանահարթակներ:

«Մի բան պարզ է, որ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանությունը: Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու նրանց ինքնությունը փոխելը՝ դարձնելով, այսպես կոչված, աղվանական, մշակութային ցեղասպանության դրսևորումներից են: Այդ տեսանկյունից վտանգված են գրեթե բոլոր հայկական պատմամշակութային հուշարձանները: Այն հայկական կոթողները,որոնք Ադրբեջանը չի կարող ոչնչացնել, քանի որ ճանաչված են աշխարհով մեկ ու լայն հնչեղություն ունեն, փորձելու է յուրացնել՝ դարձնելով շինծու ինչ-որ մշակույթի կոթողներ: Նման երևույթները խստորեն դատապարտելի են և ցույց են տալիս Ադրբեջանի իրական պատկերը»,-ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ այդ ամենից պետք է դասեր քաղել՝չհեռանալով ազգային արժեքներից ու սկզբունքներից:

Անդրադառնալով միջազգային համապատասխան կառույցների անելիքներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների,Արցախի արտգործնախարարը նշեց, որ այդ կապակցությամբ պարբերաբար դիմում են միջազգային կառույցներին :

«Շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Մենք պետք է աշխատենք միասին՝ Մայր Հայաստանի ու Սփյուռքի հետ:Այն ինչ կատարվում է հայկական մշակութային կոթողների հետ՝ նույնն է, ինչ իրագործում էին ահաբեկիչները Աֆղանստանում, Պալմիրայում Սիրիայում, Միջագետքում և այլն: Սա նույն ոճն է, բայց այստեղ ավելի վատ՝պետական մակարդակով է իրականացվում»,-ասաց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից որդեգրված նման պահվածքը՝ ցեղասպանության նախօրեին,  ոչ այլ ինչ է, քան սատարում ցեղասպանությանը:

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08