Սա ահաբեկչություն է. Դավիթ Բաբայանն արձագանքել է Շահիդովի հայտարարությանը

02.05.2021 23:59
10970

Ադրբեջանցիներն ու թուրքերը երազում են վերցնել Ստեփանակերտն իրենց վերահսկողության տակ, բայց նման հայտարարություններ անելը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի վերջին գրառմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Շահիդովը Twitter - ի իր էջում գրել էր, որ հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ: Վերջինս նաև ընդգծել է, որ հայերը բավականաչափ տեղեկացված չեն նոյեմբերի 10-ի հրադադարի վերաբերյալ հայտարարության մասին։

Ըստ Շահիդովի, եռակողմ հայտարարության համաձայն, Ստեփանակերտն ու բոլոր քաղաքներն աստիճանաբար կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Իրավապաշտպանը նաև հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, կարող են այդ մասին հարցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բաբայանը նկատել է, որ Ադրբեջանը հասկանում է, որ ռազմական ճանապարհով իր նպատակին հասնել հնարավոր չէ։ «Բաքուն ցանկանում է խարխլել մեր ժողովրդի կամքը, ոգին։ Որպեսզի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում էին վերադառնալ Արցախ, չգան։ Իսկ նրանք, ովքեր ապրում են այստեղ, սկսեն լքել Արցախը։ Սա ահաբեկչական PR տեխնոլոգիաներից մեկն է, որը պետական ամենաբարձր մակարդակով իրականացվում է Ադրբեջանում և Թուրքիայում», - ընդգծել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

«Փաստինֆո»- ի թղթակցի այն հարցին, թե ինչպես դիմագրավել Ադրբեջանի նման քարոզչությանը` Բաբայանն արձագանքել է. «Պետք է պարզապես դուրս գալ սթրեսային վիճակից, պետք է ամրապնդել մեր պետականությունը, ճիշտ քաղաքականություն վարել: Պետք է աստիճանաբար հզորացնել երկիրը, պրոֆեսիոնալներն ու հայրենասերները պետականաշինության մեջ որոշիչ դեր պետք է ունենան։ Անհրաժեշտ է ուժեղացնել ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակությունը։

Նաեւ պետք է պայքարել ներքին թշնամիների դեմ, քանի որ նրանք շատ ավելի վտանգավոր են, քան արտաքինը: Կրկին տականքներ հայտնվեցին, որոնք սկսեցին արցախցիներին թուրք անվանել, դա անթույլատրելի է։ Նման մարդկանց պետք է բանտ նստեցնեն, բոլոր նորմալ մարդիկ չպետք է շփվեն նրանց հետ։ Պետք է նրանց բոյկոտ հայտարարել, իսկ հետո պետք է դրա համար քրեական պատասխանատվություն սահմանել», - եզրափակել է Բաբայանը։

Հեղինակ՝ Անի Մշեցյան

 

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08