Դավիթ Բեկ բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող անտառում այլևս ականներ չկան

18.10.2019 21:37
1355

Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի  անմիջապես մայրուղու հարևանությամբ գտնվող անտառից հանվում են ականների վտանգի մասին հուշող ցուցանակներն ու ժապավենները, նշված վայրում այլևս ականներ չկան։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ու Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի գործակցությամբ՝ այս տարի կենտրոնի ականազերծողները 16180 քառակուսի մետր տարածք են մաքրել։ 

Նախորդ տարվա աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել ընդհանուր առմամբ 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Այս տարի ականազերծում է իրականացվում նաև Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։

Հայաստանում ականապատ մարզերը 4 են՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները ականազերծումից բացի պարբերաբար նաև ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացնում Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցականների ու ուսանողների համար՝ սովորեցնելով անվտանգ վարքագծի կանոններ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22