«Դավիթ Բեկ» միջտարածքային հկ ղեկավարության հաշվետվությունը

25.04.2016 16:10
2337

Ռուսաստանի Դաշնությունում գործող «Դավիթ Բեկ» միջտարածքային հասարակական կազմակերպությունը 2016թ. ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ընդհարումների ժամանակ տուժած հայրենակիցներին օգնելու նպատակով կազմակերպել էր նյութական հանգանակություն, որի ընթացքում իր ներդրումն է ունեցել 52 ռուսաստանաբնակ հայ: Ընդհանուր առմամբ հանգանակած գումարի չափը կազմել է մոտ 1 մլն 448 հազար ռուբլի:

Այդ գումարով N զորամասի համար ձեռք է բերվել դիտողական սարք՝ 120 հազար ռուբլի արժողությամբ: Զոհված կամավորականների եւ զինծառայողների ընտանիքներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 13 հազար ԱՄՆ դոլար (869 հազար 440 ռուբլի), իսկ վիրավոր զինծառայողներին եւ երկրապահ կամավորականներին, ովքեր հանրապետության տարբեր զինվորական հոսպիտալներում եւ բժշկական կենտրոններում ստանում են բուժօգնություն, ընդհանուր առմամբ տրամադրվել է 5 հազար 600 ԱՄՆ դոլար (374 հազար 530 ռուբլի):

Տպագրական, գրենական, փոստային ծախսերի համար ծախսվել է 5000 ռուբլի: Ընդհանուր գումարից 1մլն 368 հազար ռուբլին տրամադրվել է, իսկ մնացորդ գումարը՝ 79 հազար ռուբլին, կծախսվի առաջիկայում սպասվող նոր միջոցներ հավաքվելուց հետո, որի վերաբերյալ նույնպես կտրվի լրացուցիչ հաշվետվություն: Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք syunik.ru-ում ներկայացված մանրամասն հաշվետվությունից, մնացորդը գոյացել է հանգանակությունը Հայաստան ուղարկելուց հետո:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22