ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07.04.2022 10:32
1225

Սիրելի՛ կանայք և աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս տոնն առանձնակի խորհուրդ ունի, քանզի համաձայն Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է, մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրը:

Թանկագի՛ն տիկնայք, դուք եք կյանքի և երջանկության կենարար աղբյուրը, ձեր ընտանիքների ուժն ու հենասյունը, դուք եք աշխարհը ներկում վառ գույներով և ստեղծում պայծառ զգացմունքներ: Անժխտելի է այն փաստը, որ հայ կանայք ու մայրերն իրենց անմնացորդ նվիրվածությամբ և անփոխարինելի սիրով, իմաստությամբ ու խոհեմությամբ միշտ առանձնակի ջերմություն և շունչ են տվել մեր օջախներին: Առանձնակի շնորհավորանքներս ու խոնարհումս մեր առյուծածին այն մայրերին, որոնց որդիները զոհվեցին հանուն մեր ազգի լինելիության:

Կրկին շնորհավորում եմ բոլոր կանանց և մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն և անսահման սեր: Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40