Դավիթ Դանիելյանի ուղերձն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2023 13:55
848

Սիրելի ուսանողներ, սիրով շնորհավորում եմ ձեզ  Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանողների դերը մեր երկրի ազգային-քաղաքական կյանքում անհնար է թերարժևորել: Ամենադժվարին պահերին հենց ուսանողներն են կարևոր քայլերի մեկնարկը տվել և վերափոխել մեր հասարակությունը:

1967 թվականին հենց համալսարանականներն էին, որ մեծ դժվարությունների  գնով առաջին ծաղկեպսակը դրեցին Մեծ Եղեռնի զորհերի հուշարձանին:

1978 թ դարձյալ ուսանողության շնորհիվ  էր, որ ԽՍՀՄ Սահմանադրության մեջ հայերենը պահպանեց պետական լեզվի կարգավիճակը, 1988թ հենց ուսանողության ակտիվ ներգրավմամբ սկսվեց պայքար արցախցիների իրավունքների համար, 2018-ի հեղափոխության հիմնական դրոշակակիրները կրկին ուսանողներն էին:

Այսօր նաև պետք է երախտագիտության տուրք մատուցենք Հայաստանի առաջին հանրապետության նվիրյալներին, ովքեր դժվարին պայմաններում և այդ ծանր օրերին նախաձեռնեցին հիրավի պատմական մի գործ՝ հիմնադրել Երևանի պետական համալսարանը, քանի որ առանց համալսարանի չկա ուսանող: Վարչապետ Ալեքսանդր Խատիսյան, Նիկոլ Աղբալյան, Յուրի Ղամբարյան, Դավիթ Զավրյան և այլ հոգեշնորհներ: Այդ օրերի  փլատակների, սովի ու պատերազմի բովում ստեղծվեց միջազգային չափանիշներին համապատասխանող կրթօջախ:

Սիրելի ուսանողներ, դուք կարող եք վերափոխել, հզորացնել և շենացնել մեր պետությունը: Եղեք ուժեղ և հասեք մեծ հաջողությունների:

Դավիթ Դանիելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40