Սեպտեմբերից բնագիտական առարկաների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 25 տոկոսով. ԿԳՄՍ նախարար

31.07.2023 22:56
1137

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բնագիտական առարկաների հավելավճարների հետ կապված հարցերին:

«Կառավարության վերջին նիստից հետո շատ են հարցերը, թե ինչպես են հաշվարկվելու բնագիտական առարկաների և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների նոր հավելավճարները։ Պարզաբանեմ։

Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավել։

Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ այս առարկաների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 25 տոկոսով և սա՝ անկախ կամավոր ատեստավորումից։ Իսկ ով կամավոր ատեստավորված է և հաջող արդյունք ունի, բնականաբար, այդ 25 տոկոս աճը կկիրառվի 200 հազար դրամ դրույքաչափի վրա։

Սա կկիրառվի թե հիմնական դասավանդման դպրոցում, թե համատեղությամբ այլ դպրոցում աշխատանքի վրա։ Ծրագրի շահառու են լինելու ավելի քան 8000 ուսուցիչներ։

Գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցներում բոլոր առարկաների ուսուցիչները, եթե օբյեկտիվորեն մի դրույքից պակաս ծանրաբեռնվածություն ունեն, կստանան հավելավճար, որը կլրացնի մեկ դրույքից պակասող մասը, օրինակ, եթե կես դրույք է ծանրաբեռնվածությունը, հավելավճարը կլինի կես դրույքի չափով։

Եթե ուսուցիչը բնագիտական առարկա է դասավանդում գյուղական փոքր դպրոցում, երկու ծրագրից էլ կօգտվի։ Ծրագրի շահառու են լինելու ավելի քան 4000 ուսուցիչներ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40