ԿԳՄՍ-ն առաջարկում է վերանայել տարվա լավագույն ուսուցչի և տնօրենի որոշման ողջ գործընթացը

08.09.2020 19:19
11031

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է վերանայել տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի և ոլորտի այլ աշխատակիցների որոշման ողջ գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հանրային քննարկման ենք ներկայացրել Տարվա լավագույնները մրցույթի կարգի նախագիծը, որով առաջարկում ենք վերանայել լավագույն ուսուցիչ, տնօրեն, ոլորտի այլ աշխատակիցներ որոշելու ամբողջ գործընթացը։ Մասնավորապես, այս մրցույթների անցկացման փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում ուղղված էին գնահատել ոլորտի աշխատակիցների տարիների արդյունքը։ Ավելին, հաշվի առնելով կրթության ոլորտում վարձատրության չափը, հաճախ գործնականում դառնում էին նաև սոցիալական խնդրի լուծման գործիք»,- գրել է Անդրեասյանը:

Փոխնախարարը նշել է, որ կարևոր է, որպեսզի պահպանելով ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, դրան հավելեն նաև վերջիններիս ստեղծարարությունն ու նորարարությունը խթանող գործիքներ։

«Այս նպատակով վերափոխել ենք տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը, որի արդյունքում գնահատելու և ընտրելու ենք լավագույն ծրագրային առաջարկները տարբեր անվանակարգերում, որոնք նաև կխրախուսվեն և հնարավորություն կստանան իրացվելու։ Արդյունքում պետությունը հնարավորություն կստանա ներդնելով միջոցները՝ հավելյալ արդյունք ստանալ։ Կարևոր է, որ առաջարկվող փոփոխությամբ ուսուցիչները, տնօրենները և մյուս աշխատակիցները կկարողանան ներկայացնել խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանները»,- նշել է փոխնախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ առաջարկվող լուծումներն ուղղված են նպաստել ոլորտում գործող տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը:

Կարգի նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40