Հանրային քննարկման է ներկայացվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը

03.11.2022 19:19
11921

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը նոր շարադրմամբ հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

2021 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով հանրակրթության ոլորտի 4 հիմնական ուղղություններով վերանայվել են համապատասխան մեխանիզմներն ու մոտեցումները, այն է՝ նոր բովանդակություն 12-ամյա կրթությանը, համընդհանուր ներառականություն, դասավանդողների մասնագիտական զարգացում և դպրոցական կառավարման բարելավված համակարգ: Հաստատությունների կառավարման համակարգի բարելավման գործընթացի շրջանակում, մասնավորապես, գործադիր երկու մարմինների գործառույթները տարանջատվել են:

Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կարգավորումներ տալ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները սահմանող դրույթներում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ կանոնադրության որոշ դրույթներում կատարել հստակեցումներ:

ՊՈԱԿ-ների կանոնադրության ներկայացվող նախագծով հաստատությունների կառավարման համակարգի գործընթացում առավել ճկուն և արդիական մոտեցումներ են ներդրվում: Կիրառելով նոր գործիքակազմեր՝ երկու գործադիր մարմիններին հնարավորություն է ընձեռվում իրենց լիազորությունների շրջանակում հաստատությունն արդյունավետ կառավարել, կրթական գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով համագործակցել, ինչպես նաև իրականացնել աշխատանքի բաշխում և վերահսկում:

Այսպիսով՝ նախագծի ընդունման պարագայում հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը և հնարավորինս անխոչընդոտ կընթանա դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը: Կհստակեցվեն նաև դպրոցի սեփականության, նրան ամրացված գույքի և ֆինանսատնտեսական գործունեության, դպրոցի վերակազմակերպման և լուծարման հետ կապված իրավահարաբերությունները:

Համաձայն որոշման նախագծի՝ բոլոր այն հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր համակարգի, անցում կատարելուց հետո եռամսյա ժամկետում պետք է կատարվեն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև նոյեմբերի 9-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40