Իշխանասարի քնարական ընկալումները Գուսան Աշոտի ստեղծագործություններում

24.07.2020 14:54
11101

 

Ճշմարիտ խոսք է` հայրենիքը սկսվում է ծննդավայրից։
Գուսան Աշոտի համար հայրենիքի կենտրոնը Զանգեզուր աշխարհն է, որն իր վեհանիստ սարերով, երկնքի հետ հավերժ զրուցող լեռներով ներշնչման աղբյուր են նրա համար։
Աշոտը զանգեզուրյան շարքի մի շարք ստեղծագործություններով Իշխանասարի գովքն է անում եւ ոգի առնում այդ սրբավայրից։

 

Սուրբ սար իմ

Դու այնքան բարձր ես, մով սուրբ սար իմ,
Երկնի հետ կխոսես քո շնչով սիրալի,
Զեփյուռը տաղով է տուն մտնում շորորվում,
Սարերի սարն ես դու` շափաղդ երկնային։

Երբ մի պահ ննջում եմ, հովերով թռչում եմ,
Մայունով գառների մանկությամբ լցվում եմ։

Աշխարհներ ձեզ գիտեն, իմ սարեր իմ օրրան,
Ցոլացոլ աստղերդ իմ հոգուն թեւ կտան,
Սարերն ինձ կկանչեն, վանքերն ինձ կկանչեն,
Ղողանջը զանգերի իմ երգից կլսեն։

Կարոտներ, կարոտներ, հոգու սուրբ աղոթքներ,
Սեր կանչող տաղ դառաք, գարնան վառ բուրմունքներ։

Կանչում եմ սիրահույզ կարոտներ հայրենի,
Զմրուխտյա զառիվառ արոտներ հավքերի,
Աշոտիս վառ միտքը մեծ սարի բարձունքում`
Գովերգած անունն իր սիրահույզ լարերին։

Կարոտներ, կարոտներ, հոգու սուրբ աղոթքներ,
Սեր կանչող տաղ դառաք, գարնան վառ բուրմունքներ։


 

Սրբասար

Հովիվ էի մեր սարերում, ջինջ երկինքն էր վրանն իմ,
Քարն էր բարձս, անթարթ աչքս սարին վառվող աստղերին,
Հովն ու ծովը պարգեւեցին աստվածային ձայներն իմ։

Կրկ.  Սրինգ առա, սուրբ սեր առա, ա՛յ հավքեր,
         Սիրո երգի ակունք դառա, ա՛յ հավքեր,
             Սրբասարի փերին ինձ սեր շշնջաց,
 Հովվականչին իմ մուրազը վրնջաց։

Նազելուս հետ ելանք սարը, սարը ժպտաց, հրա՜շք էր,
Սարերի մեջ` Սրբասարը անզուգական դրախտ է,
Մի նինջ առա իր տաք ծոցում, խնկաբույր էր, լույս նախշ էր։

Կրկ.  Ծով աչքերին երբ նայեցի, ա՛յ հավքեր,
Ասես` սար ու ծով չափեցի, ա՛յ հավքեր,
Ասի՛, սիրո՛ւն, շշնջացիր, ի՜նչ նազ էր,
Արթնացա ու մրմնջացի, երա՜զ էր։

Դու երկնաքեր իմ Սրբասար, հողմերը քեզ չեն մաշի,
Կռունկների երամը քեզ զառ փետուրով կնախշի,
Իմ քամանչան քո բարձունքի վեհ շունչն առավ, կկանչի։

Կրկ.  Անուրջներս տաղեր դառան, ա՛յ հավքեր,
Լուսաստղի թեւեր դառան, ա՛յ հավքեր,
Սրբասարի փերին, Աշո՜տ շշնջաց,
Լուսաբացին իմ մուրազը վրնջաց։

 


Մորս փեշը բռնեցի

Էս գիշեր իմ երազին, ելա սարը Իշխանա,
Ինձ տարավ իմ մուրազ ձին, սրբավայրը Իշխանա,
Ուխտավորներ են եկել սուրբ հավատի տենչանքով,
Ասես լեզու էր առել, էն խաչքարը Իշխանա։
Մորս փեշը բռնեցի, խաչքարին մոմ վառեցի,
Ասաց, - որդիս սուրբ է սա, - խունկ վառեց, ես օծվեցի։

Ես էլ, փոքրիկ Աշոտս, հնչուն եղեգս առա,
Ցնցուղներով արեւի` գառներն իմ արոտ տարա,
Ամպիկների թեւ առած, բարձունքների արոտում,
Կանաչներից անաղարտ, մորս համով ես տարա։
Մարալ կովը բառաչեց, կուրծքը լիքը կաթ բերեց,
Մայրիկս ինձ գուրգուրեց, զուլալ կաթի սեր բերեց։

Խնդումներով արթնացա, մորս պատկերն իմ սրտին,
Հույզի արցունքներ ընկան ոլոր-մոլոր բարձին,
Աշոտ, յայլան քո պապի հոգուդ երգեր կկապի,
Դու էնտեղ ես սեր առել, միտքդ էնտեղ կչափի։
Մայր կանչեցի եղեգով, հեքիաթ դարձար հոգեթով,
Սրտիս հազար սեր տվիր, ու մնացիր մորմոքով։



Իշխանա լիճ


Ասես երկնի լազուրից պոկվել է մի պատառիկ,
Սուզվել է ու տեղ գտել մեր լեռներում անառիկ,
Կաթ լուսինն է լողորդը նրա զուլալ ջրերի,
Քույրն է մեր սուրբ Սեւանի, աստղը նրա հայելում։
Իր ծփանքից հորդում եմ,
Մռայլումից խորհում եմ,
Իմ Իշխանա լիճը ջինջ,
Երկնքի պես հմայիչ,
Էն բարձունքում դեռ մանկուց,
Սիրուս նման գերեց ինձ։
Իր ցոլքերի նուրբ հանգով ափին բողբոջ կպայթի,
Լուռ սեր կանի եղնիկը շողերի տակ Ծիր Կաթնի,
Հազար աղբյուր կբխի ժայռերից ու սարերից,
Գիշեր ու զոր տաղ կասեն բացվող թփին ու վարդին։
Ափին անդորրն է ննջում,
Եղնիկներն էլ անրջում,
Հավքի մեղմիկ դայլայլից.
Ծփանք տալիս իր խորքից,
Էն բարձունքում դեռ մանկուց
Սիրուս նման գերեց ինձ։
Կապտակոհակ մեր լիճը կապույտ երազներ ունի,
Քո սերն էնտեղ, հեյ գուսան, հույզի արցունքներ ունի,
Ոսկե վրան կզարկեմ նրա մախմուր ափերին,
Իմ պապերի ձայնն առնում նրա արծաթ ցոլքերից։
Նրա կապույտ հայելում
Երկինքն իրեն է նայում,
Չի կշտանում կարոտից,
Ցոլք է ցանում իր սրտից,
Էն բարձունքում դեռ մանկուց
Սիրուս նման գերեց ինձ։

 


Ծովակ իշխանա

Հովիվ էի ծփանքներդ սրտիս առած,
Ծաղիկ ծնող մախմուր ափիդ եղեգ դառած,
Արեւ շողով ալեկոծվեց ջահել սիրտս,
Ծաղկապարում չքնաղ փերուդ վառ սերն առա:

Երկնի ընկած, կապույտ ծովակ,
Սարի գրկում սիրո ծփանք,
Ասեմ հազար մեկ աչք ունես
Կոհակներդ զանգակ-զանգակ:

Միտքս է թռչում, ափիդ մի խոր վրան զարկում,
Էն պար բռնած իշխան ձկանց խալը հաշվում,
Դու Սեւանի քույրն ես սիրուն, սիրտ հմայող,
Սուրբ Սեւանն էլ իշխան չունի՝ ախ եմ քաշում:

Ես դեռ շատ եմ քեզ հյուր գալու,
Քո ցոլքերին երգեր տալու,
Վար եմ բերել հոտն իմ կանչով՝
Կոհակներից զով առնելու:

Երկնահաս իմ Իշխանա սար, ծովակդ ջինջ,
Լույս ջրերով սնունդ կառնեն նուռ ու նարինջ,
Աշոտն եմ ես, քեզնով գերված վաղուց-մանկուց,
Ասես երկնի հետ ես խոսում այնքան թովիչ:

Դու ծովակն ես սրբոց սարի,
Քեզնով ցողվեց լույս հայուհին,
Մայր ասեմ քեզ աղբյուրների
Քեզնից կաթիլ թող չպակսի:



Վարարակն

Սուրբ սարից ես դու բխում, քո ջուրը չի պղտորի,
Պապս է օրհնել ակունքդ, ցոլքիդ ծաղիկ կնորի,
Ստվերներում թուխ ամպի ոսկե ձկներ են լողում,
Հազար այգի կմտնես, բարի հյուրն ես մեր ձորի։
Այգաբաց ջրերդ,
Քաղցր հուշ են ջրերդ,
Ասես կանաչ սիրուհուս
Կարոտանք են ջրերդ։
Մերթ անցնում ես հովիտով ու նրա պես կանաչում,
Մերթ անցնում ես մերկ ժայռով, ցամաք հողի սիրտ բացում,
Քո կենսաբեր ջրերով կյանք պարգեւում ձորերին,
Միշտ ջուր տալիս իմ հասկին ու բերկրանքով դու անցնում։
Նայում եմ պարզ ջրերիդ,
Մանկությունս ափերիդ,
Ախր հազար հուշ ունեմ`
Երազներս ցոլքերիդ։
Դեպ կապույտ ծով կվազես, նրա մի կաթիլն ես դու,
Այնտեղ էլ դու տեղ չունես, անհանգիստ ճամփորդ ես դու,
Ձայներով քո հմայիչ զմայլվել են գառներս,
Վարարակն ես Աշոտիս, երգս ցոլքիդ կանցնես դու։
Իշխան լճից ես բխում,
Ծաղկի շուրթը թաթախում,
Մանկությունս հիշելիս
Ճերմակ սիրտս է բաբախում։

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25