ՄԿՈՒ մասնագիտությունների տեղաբաշխումը կիրականացվի տարածքային համաչափ զարգացման սկզբունքով

17.01.2022 18:15
6971

ՄԿՈՒ ոլորտում, ըստ մարզերի, կվերանայվեն մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՄԿՈՒԶԱԿ-ի, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Գործատուների հանրապետական միության, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի հաստատվում են ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության տեղերը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ վերջին տարիներին պետությունը որդեգրել է հետևողական քաղաքականություն, որը միտված է երկրի համար գերակա ուղղություն հանդիսացող մասնագիտությունների տեղերի ավելացմանը, և, ընդհակառակը, տնտեսության համար պահանջարկ չունեցող, սակայն, այսպես կոչված, «մոդայիկ» մասնագիտություններով պետպատվերի տեղերի կրճատմանը:

«Այս տարի ՀՀ կառավարության ծրագրում ՄԿՈՒ ոլորտում հատուկ խնդիր է սահմանված վերանայելու մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները՝ ըստ մարզերի: Այս հանդիպման նպատակն է քննարկել վերոնշյալ խնդիրը բոլոր շահագրգիռ կառույցների հետ և միասին հասկանալ՝ ինչպես վերանայել իներցիոն սկզբունքներն ու գնալ առավել բովանդակային և որակական փոփոխությունների։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ոլորտը ստանում է ֆինանսավորում, սակայն իրականացվող աշխատանքների արդյունքում, ցավոք, չենք ստանում այն մասնագիտական ներուժը, որի կարիքը ունենք»,- նշել է փոխնախարարը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամեն տարի ներդրվում են նոր մասնագիտություններ, և դրանց ցանկը կազմվում է՝ ըստ տնտեսության կարիքների։ Նախարարի տեղակալը, սակայն, մտահոգություն է հայտնել, որ վերջին տարիներին մի շարք կարևոր մասնագիտություններ են ներդրվել, որոնք ընդունելության տեսանկյունից չեն ունեցել պատշաճ արձագանք. «Մի կողմից ակնհայտ է, որ կարիքը կա այդ մասնագիտության, և դիմորդը կարող է հետագայում ունենալ աշխատանքային կոնկրետ հեռանկարներ, սակայն մյուս կողմից` այդ համադրումը տեղի չի ունենում: Այս առումով ունենք մի շարք խնդիրներ իրազեկման, այդ ծրագրերը թիրախային լսարանին հասցնելու, նոր գործիքակազմի և առավել արդյունավետ մոտեցումների ներդրման և, առհասարակ, հասարակության լայն շերտերի համար ՄԿՈՒ հաստատությունների տեսանելիության բարձրացման»:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում ուսումնասիրում են, թե ըստ մարզերի՝ ուսհաստատություններն ինչ մասնագիտություններ են առաջարկում։ Նրա խոսքով՝ երբեմն հանդիպում են իրավիճակներ, երբ նույն համայնքում տեղակայված հաստատություններն ունեն նույն մասնագիտությունները, և դրանք թերբեռնված են:

«Գուցե այդ մասնագիտությունը տվյալ համայնքում անհրաժեշտ է պահել մեկ հաստատությունում, այդտեղ կենտրոնացնել լավագույն նյութատեխնիկական բազան և մասնագիտական ներուժն ու որակյալ կրթություն ապահովել։ Երբեմն առանձին հաստատության ներսում ուսուցանվող մասնագիտությունների ցանկը մեծ է, իսկ ուսանողների թիվը՝ բավական փոքր, և ակնհայտ է, որ այդ մասնագիտությամբ ուսուցումը չի կարող լինել որակյալ: Մեր նպատակն է հասնել մասնագիտությունների օպտիմալ տեղաբաշխման՝ ըստ հաստատությունների, և որպես առաջնահերթություն՝ ապահովել ՄԿՈՒ կրթության հասանելիություն բոլոր տարածաշրջաններում։ Մենք ամենևին չենք ցանկանում ամեն ինչ կենտրոնացնել մի տեղում և զրկել որևէ այլ տարածաշրջանի դիմորդի՝ ՄԿՈՒ կրթություն ստանալու հնարավորությունից, այլ ձգտում ենք մասնագիտությունների տեղաբաշխումը իրականացնել տարածքային համաչափ զարգացման սկզբունքով»,- վստահեցրել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախատեսվում է հաջորդ տարվա բյուջետային հայտում մշակել և ներդնել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման մոտեցում, որը կարևոր է հասանելիության ապահովման տեսանկյունից՝ մասնագիտությունների կենտրոնացման և տեղաբաշխման ճիշտ սկզբունքով պայմանավորված։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ վերոնշյալ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընդունելության տեղերի կազմման նպատակով տարբեր կառույցներ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն այնպիսի առաջարկներ, որոնք կպարունակեն առավել բովանդակային և վերլուծական տեղեկատվություն ու կհենվեն մարզերում առկա կարիքների վրա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

16.12.2025 14:18

Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը դեմ է դրան․ Ալի Աքբար Վելայաթի

16.12.2025 12:54

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի ավելի շատ հավելավճար

16.12.2025 12:38

Ձյուն է և մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

16.12.2025 11:56

Հրապարակային հայհոյանք, ծաղրուծանակ, հեղինակություն․ ահա թե ինչու է զինվորը վերջ տվել կյանքին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

16.12.2025 11:37

ԱՄՆ-ն TRIPP-ը օգտագործելու է ՌԴ-ի և Իրանի դեմ՝ ուժեղացնելով Թուրքիան

16.12.2025 11:23

ՌԴ-ն պատրաստ է խորհրդակցել ՀՀ- հետ՝ քննարկելու «Թրամփի երթուղու» պարամետրերը և Մոսկվայի հնարավոր մասնակցությունը․ ՌԴ ԱԳՆ

16.12.2025 11:18

Սահմանազատում և սահմանագծում, 1920-ականներ․ թե ինչպես Ակսել Բակունցը՝ Կապանի տարածաշրջանում, Հայաստանին վերադարձրեց 20 գյուղ

16.12.2025 10:56

Մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել ինքնակամ կառույցները

16.12.2025 10:53

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը աշխատանքային շաբաթը մեկնարկել է խորհրդակցությամբ

15.12.2025 22:05

Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

15.12.2025 21:55

Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասից մինչեւ Փարամազի թաղամաս սալապատում իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկում

15.12.2025 21:44