Դավիթ Դանիելյանն իր պապիկի՝ օրագրային մի գրառման մասին

11.06.2023 16:02
1433

Պապիկս` Արամայիս Դանիելյանը նույնպես եղել է նկարիչ: 1936 թվականին ձերբակալվում է Աղասի Խանջյանի մահվան մեջ հրապարակավ Լավրենտի Բերիային մեղադրելու համար:

Իր անձնական օրագրում Արամայիս Դանիելյանը գրում է. « Մեզ Կապանից բերեցին Երևանի Ներքին գործերի մինիստրություն և առանձին-առանձին շպրտեցին կամերաները: Ինձ նստեցրեցին 12-րդ կամերան, որտեղ նստած էին Ակսել Բակունցը, Ալազանը, Գուրգեն Մահարին, Չարենցը և այլ ականավոր գործիչներ...

Նստեցի նրանց հետ նույն կամերայում 11 ամիս: Մի գիշեր կանչեցին Չարենցին ու 4 ժամից նրան բերեցին նասիլկի վրա, շպրտեցին հատակին: Հարցումներից պարզեցինք, որ զուգարանի պատին գտել էին 2 շրջանագիծ, որոնցից մեկի մեջ գրված էր. «Կգա ժամանակը», մյուսում՝ «Կհիշեն Չարենցին»: Դրա համար 36 շամփուրի հարված էին տվել մեջքին: Մինչև կեսօր տևեց նրա կենդանությունը, երբ վերջացավ եկան ոտքերից քարշ տալով տարան»:

1937 թվականին Արամայիս Դանիելյանը աքսորվում է Սիբիր 10 տարով:

Այս մասին հայրս չէր սիրում խոսել, բայց խնամքով պահում էր պապիս օրագիրը: Գուցե խուսափում էր «աքսորվածի զավակ» սովետական պիտակից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40