Թմրանյութ՝ կապանցի դպրոցականների մոտ

20.03.2026 11:13
2159

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 10-ին Ախուրյանի ոստիկանները Ազատան գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանություն են տեղափոխել երկու դպրոցահասակ տղաների, որոնք, պարզվել է, Կապան քաղաքից են, սովորում են 12-րդ դասարանում։

Նրանք հատուկ եկել են Շիրակի մարզ, Ազատան գյուղ՝ «Թելեգրամ» ալիքով պատվիրած ու վերոնշյալ հասցեում տեղադրված թմրանյութը վերցնելու։ Ոստիկանները անձնական խուզարկություն են կատարել․ տղաներից մեկի մոտ ոչինչ չեն հայտնաբերել, մյուսի մոտ հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային փաթեթի մեջ փայլաթիթեղով փաթաթված ընդհանուր 1․91 գրամ թմրանյութի նմանվող կանաչավուն զանգված, պոլիէթիլենային փաթեթի մեջ փաթաթված ընդհանուր 0․18 գրամ երկու հատ թմրամիջոցի սերմեր, երկու հատ 5․45 և 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ, երկու հատ բացված վիճակում՝ 16․5 սմ և 14 սմ երկարությամբ ծալովի դանակներ և 4 հատ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ։

Պատանին ոստիկանությանը հայտնել է, որ կանաչավուն զանգվածը «Մարիխունա» տեսակի թմրանյութ է, պատկանում է իրեն։ Այն պատվիրել է նույն օրը ու անձնական օգտագործման նպատակով ձեռք է բերել Ազատան գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասից՝ ժամը 19․30-ի սահմաններում։ Իսկ փամփուշտները գտել է Կապան քաղաքում՝ դեռ երկու տարի առաջ, ստույգ վայրը չի հիշում։

Ըստ նրա ներկայացրած բացատրության՝ դանակները իր մոտ պահել է կենցաղում օգտագործելու նպատակով, թմրամիջոցի սերմերն էլ քաղել է Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածից՝ «Կանեփ» տեսակի վայրաճ ցողուններից։ Անչափահաս տղան նաև նշել է, որ ծխախոտը իրեն տվել է տատիկը, որը բերել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40